Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ ե՛ս եմ հրաժարվել»

Նոյեմբեր 11,2003 00:00

«Այդ ե՛ս եմ հրաժարվել» Միխայիլ Բաղդասարովը մտածում է իր բիզնեսն ընդլայնելու մասին, բայց՝ ոչ Հայաստանում Հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովը հաստատեց «Առավոտի» հրապարակած այն տեղեկությունը, որ բենզինի շուկայում իր ներկայությունը նվազել է։ Մինչդեռ բենզինի գործը ժամանակին պարոն Բաղդասարովի հիմնական բիզնեսն էր Հայաստանում։ Շուկայում այս տեղաշարժը հասարակական հետաքրքրություն է ներկայացնում երկու առումով. ա) տեղաշարժը նշանակալի է՝ ըստ մեր աղբյուրների, 78%172ից 40172ի կհասնի, ըստ Մ. Բաղդասարովի՝ 60%172ից 20172ի, բ) տեղաշարժն ավելի շուտ վերեւից թելադրված վերաբաշխում է հիշեցնում, դատելով մի շարք հանգամանքներից (տես 1.11.2003թ. «Առավոտ»), քան բնականոն զարգացում։ Այստեղ կարեւոր է պարզել, թե ինչպես սկսվեց այդ գործընթացը։ Բենզին ներկրողներն «Առավոտին» հայտնել էին, որ «Միկա» ընկերությունից մասամբ հրաժարվել են իրենց բիզնեսի շահերից ելնելով եւ որ անհրաժեշտության դեպքում նորից կհամագործակցեն։ Մ. Բաղդասարովը սրան կտրուկ արձագանքեց. «Այդ իրենք են այդպես ուզում։ Կհամագործակցենք, եթե ե՛ս ցանկանամ»։ Իսկ ընդհանրապես, այդպես էլ չպարզվեց, թե ով է ումից հրաժարվել։ Միեւնույն զրույցի ընթացքում տարբեր ձեւակերպումներով տրված հարցին պարոն Բաղդասարովը տվեց տարբեր, անգամ հակասական պատասխաններ։ Նախ, նա հայտնեց, որ «բենզինով զբաղվող ընկերություններն արդեն վաղուց ինձանից (Մ. Բաղդասարովից172 Ա. Ու.) բենզին չեն գնում։ Վերջինը, որ արդեն 9 ամիս է ինձանից չի գնում, «Ֆլեշն» էր։ Ընկերություններ կան, որ արդեն 4 տարի, 1,5 տարի չեն գնում»։ Հետո ասաց, թե այդպես աշխատելը «տնտեսապես ինձ համար դարձավ ոչ հետաքրքիր եւ նրանք (մյուս ներկրողները172 Ա. Ու.) վրացական կողմից են բենզին գնում»։ Ապա լրացրեց՝ «ցանկացանք պարզել, թե շուկայական հարաբերություններում որ ֆիրման ինչպես է աշխատում»։ Պրն Բաղդասարովի հետ մեր հարցազրույցի հետեւյալ հատվածն առավել հետաքրքրություն է առաջացնում խնդրի վերաբերյալ. «172 Այսինքն, դուք ինքներդ եք հրաժարվել։ 172 Ոչ, ինչու։ Մենք միասին ենք որոշել։ Տնտեսական վիճակն այնպիսին էր, որ արդեն հետաքրքիր չէր այդպես աշխատելը։ Մենք հավաքվել էինք, որովհետեւ Վրաստանում բարձր հարկեր էին սահմանված։ Երբ այդ հարկերն իջան, ոչ մեկին հետաքրքիր չէր այդ սխեմայով աշխատելը։ Նախկինում, երբ առանձին172առանձին էին բերում, $5017260172ը (տոննայից172 Ա. Ու.) մնում էր Վրաստանում։ Հիմա մնում է $10172ը։ 172 Ստացվում է, որ հիմա ուրիշ ներկրողներին ձեռնտո՞ւ է առանձին աշխատելը։ 172 Ոչ։ Ես կարծում եմ, ձեռնտու չէ։ 172 Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել, որ հիմա համաձայնեցին առանձին աշխատել։ 172 Ինչպե՞ս թե համաձայնեցին։ Ե՛ս չեմ ուզում իրենց հետ աշխատել։» Եթե գործարարը հրաժարվում է շահավետ բիզնեսից առանց ծանրակշիռ փաստարկ նշելու, ուրեմն ավելի է հիմնավորվում այն տեսակետը, որ սա բիզնեսի վերաբաշխման կամ ինչ172որ տեղ պարտադրաբար ընդունված որոշում է։ Հանուն արդարության պետք է նշել, որ ներկրողները դժգոհություն չհայտնեցին «Միկայից», իսկ «Միկան»՝ «առաջ ես էի իրենց պարտք տալիս, հիմա իրենք պետք է վճարեն։ Հիմա իրենք չեն կարող ավելին խնդրել, որովհետեւ պետք է վճարեն, իսկ փող՝ չկա։ Իսկ առաջ պետք չէր վճարել։ Պետք էր միայն վերցնել, վաճառել եւ հետո վճարել»։ Ինչ վերաբերում է վերաբաշխումներին կամ «վերեւներից» թելադրանքին, ապա, ըստ «Միկայի» սեփականատիրոջ, «սա լավ երեւակայության արդյունք է։ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ընդամենը պետք է, որ երկրում բենզին լինի։ Նրանց ուրիշ բան չի հետաքրքրում»։ Այս ամենի ֆոնի վրա ուշագրավ հանգամանք է, որ Միխայիլ Բաղդասարովը մտածում է իր բիզնեսն ընդլայնելու մասին, բայց ոչ Հայաստանում. «Որովհետեւ բավարար է։ Ես ցեմենտի արտադրություն ունեմ, բենզինի առեւտուր ունեմ։ Կա նաեւ բանկը։ Ուրիշ ոչինչ մեզ պետք չէ։ Ես կարծում եմ, Հայաստանում ամեն ինչ բաշխված է եւ մտածել ինչ172որ մեկին տեղաշարժելու մասին, մեր քաղաքականության մեջ չի մտնում։ Այսինքն ես մտածում եմ, որ կարելի է աշխատել ոչ միայն Հայաստանում։ Ռուսաստանում էլ կան ձեռնարկություններ, որոնք հետաքրքիր են, ուրիշ հանրապետություններում էլ, նույնիսկ Վրաստանում։ Հայաստանում պետք է զարգացնել, կատարելագործել ինչ որ կա, հասցնել եվրոպական մակարդակի»։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել