Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ՄԻ ՄԵՂՄԱՑՈՒՑԻՉ ՀԱՆԳԱՄԱՆՔ

Նոյեմբեր 11,2003 00:00

ՈՉ ՄԻ ՄԵՂՄԱՑՈՒՑԻՉ ՀԱՆԳԱՄԱՆՔ Եկեք վեր կանգնենք մեր անձնական շահերից եւ Տիգրան Նաղդալյանի սպանությունը լուսաբանենք օբյեկտիվ։ Մի կողմ դնենք մեր անձնական համակրանքը, չէ՞ որ սպանվել է լրագրող, որը կարող է պատահել ցանկացած լրագրողի հետ։ Ես սովորական քաղաքացի եմ, ճանաչել եմ Տիգրանին եւ խոր ցավ եմ զգում որոշ լրագրողների կեցվածքի համար։ Լրագրողի սպանությունը չի կարելի շահարկել քաղաքական ինչ-ինչ նպատակների համար։ Հանցագործություն կատարած մարդու համար ոչ մի մեղմացուցիչ հանգամանք չպետք է գործի, երբ նա մարդ է սպանել, որի իրավունքը չունի։ Ինչ մեղմացուցիչ հանգամանքի մասին կարող է խոսք լինել, երբ հանցագործ խումբը ամիսներ շարունակ պատրաստվել է այդ սպանությանը։ Երբ սպանություն կատարողը վարձու է։ Երբ փողով մարդ է սպանում, վերագրելով սոցիալական ծանր վիճակին։ Ոչ մի մեղմացուցիչ հանգամանք նրա համար չպետք է գործի։ Մարդասպանը մնում է մարդասպան։ Փաստարկել, թե նա մասնակցել է ղարաբաղյան շարժմանը, կռվել Ղարաբաղում, դա անընկալելի է, քանի որ նրա մասնակցությունը ղարաբաղյան կռվին՝ ոչ մի արտոնություն չի տալիս մարդ սպանելու համար։ Ով է Տիգրան Նաղդալյանի սպանության պատվիրատուն։ Դատարանը հստակ պատասխան տվեց. Արմեն Սարգսյան։ Ինչու պատվիրվեց սպանությունը։ Հայտնի լրագրող Տիգրան Նաղդալյան, հայտնի ընտանիք՝ Սարգսյաններ։ Ինչ հակամարտություն կար այս երկու հայտնիների միջեւ։ Թվում է՝ ոչ մի։ Հապա ինչու սպանվեց հայտնի լրագրողը։ Ինչու սպանվեց ազատ խոսքը։ Ինչու էր այդքան վախենում Արմեն Սարգսյանը Տիգրան Նաղդալյանից։ Հենց այդ ինչուի պատասխանն էր, որ պետք է տար Արմեն Սարգսյանը դատարանում, սակայն լռեց։ Լռեց, որպեսզի հասարակությանը թյուրիմացության մեջ գցի, որպեսզի ամեն ինչ բարդի արդարադատության վրա, որպեսզի ընդդիմություն կոչեցյալը խոսելու նյութ ունենա, որպեսզի ներկայանա քավության նոխազ։ ԶԱՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ [email protected] Իրեն դատարանի դեր չվերագրելով, թերթը տպագրել եւ տպագրելու է այս հարցի շուրջ տարբեր կարծիքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել