Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԳՐԱԴԱՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ

Մայիս 19,2006 00:00

ԳՐԱԴԱՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼՍԱՐԱՆ՝ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ Երեւանի պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետը հարստացավ եւս մեկ՝ գրադարանագիտության մասնագիտացված կաբինետով: Երեկ տեղի ունեցավ այդ լսարանի բացումը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի ներկայությամբ: Համակարգչային ֆակուլտետի բացման նախաձեռնությունը մշակույթի ֆակուլտետի դեկան Ռուբեն Միրզախանյանինն է, նրան աջակցել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: «Բոլորս գիտենք գրքի եւ գրադարանագիտության կարեւորությունը: Այս առումով ուրախ ենք օգնել, թեկուզ համեստորեն, սակայն ակնկալիքով, որ գրադարանային գործն այսուհետու ավելի խորությամբ կդասավանդվի»,- նախաձեռնությունն այսպես ողջունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը: Իսկ Երեւանի պետական մանկավարժական համալսարանի գիտական անձնակազմի կողմից դեսպանին շնորհվեց Խ. Աբովյանի ոսկեզօծ մեդալ: Այս մեդալով պարգեւատրվեցին նաեւ բարերար Հակոբ Վարդեւանյանը, ում հովանավորությամբ երեկ բացվեց նաեւ Հենրիկ Մալյանի արվեստանոցը, եւ հրապարակախոս Խաչատուր Ազատյանը: Մշակույթի ֆակուլտետը հիմնադրվել է 1970-ին՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարլեն Միրզախանյանի նախաձեռնությամբ: Գրադարանագիտության եւ մատենագրության բաժինն այժմ ունի 90 աշակերտ: «Այսօր մեծ տեղ են տալիս գրադարանային գործին, դրան զուգահեռ ավելանում է այս բաժին դիմող ուսանողների թիվը»,- տեղեկացրեց մշակույթի ֆակուլտետի փոխդեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեւորգ Թադեւոսյանը: ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել