Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Մայիս 24,2006 00:00

Գոլառատ
տուր Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում կայացավ 6-րդ տուրը,
որն առանձնացավ գոլերի առատությամբ: Ընդ որում, կայացած չորս խաղերում հաջողությունը
ժպտաց հյուրերին: Հանրապետության չեմպիոն «Փյունիկը» հինգ անպատասխան գնդակ
անցկացրեց «Արարատի» դարպասը: Խոշոր հաշիվ (1:5) գրանցվեց նաեւ «Կիլիկիա»-«Բանանց»
հանդիպումում: Իսկ «Ուլիսը» համառ պայքարում 2:3 հաշվով զիջեց «Միկային»: Միայն «Գանձասարը»
սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 2:2, խաղաց «Շիրակի» հետ: Վեց տուրից հետո մրցաշարային
աղյուսակն այսպիսի տեսք ունի. 1. Փյունիկ 5 5 0 0 16-1 15 2. Միկա
5 3 1 1 8-5 10 3. Գանձասար 6 2 2 2 3-7 8 4. Արարատ 6 2 2 2 5-9 8
5. Բանանց 5 2 1 2 11-5 7 6. Շիրակ 6 1 4 1 6-11 7 7. Կիլիկիա
5 1 2 2 5-10 5 8. Ուլիս 6 0 0 6 5-11 0 Կպատժե՞ն մեզ Արտասահմանյան
զանգվածային լրատվամիջոցներում օրերս տեղեկատվություն էր տարածվել, որ, ամենայն հավանականությամբ,
որակազրկված ֆուտբոլիստ ( տվյալ դեպքում դա Ռաֆայել Սաֆարյանն է) խաղադաշտ մտցնելու
համար Եվրոպայի երիտասարդական առաջնության որակավորման փուլի Սան Մարինո-Հայաստան
հանդիպումում գրանցված 1:2 հաշիվը ՈՒԵՖԱ-ն չեղյալ կհայտատարի եւ մեր երիտասարդականին
կգրանցի տեխնիկական պարտություն՝ 0:3: Այս առիթով ՀՖՖ մամուլի քարտուղար Արայիկ
Մանուկյանը մեզ ասաց, որ կատարվածի պաշտոնական մեկնաբանություն ինքը կանի մայիսի
30-ից հետո, երբ ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի նիստում որոշում կայացվի: Մեր
տեսանկյունից խնդիրը վիճարկելի է՝ նայած, թե այն ինչպես կդիտարկվի: ՈՒԵՖԱ-ի կանոնակարգով
պաշտոնական առաջնությունում միեւնույն ֆուտբոլիստի ստացած երկու դեղին եւ դրան հաջորդած
կարմիր քարտի պատիժն է հաջորդ առաջնությունում ուժը պահպանում: Մինչդեռ, որքան հիշում
ենք, Ռ. Սաֆարյանը, որ, իրոք, երկու դեղին քարտ ուներ, կարմիր քարտ չի ստացել: Ինչեւէ,
մնում է սպասել ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի վճռին, թեեւ պատժից խուսափելու հավանականությունը
գրեթե զրոյական է: Այդ դեպքում հաջորդ փուլ անցնելու համար մեր երիտասարդականից կպահանջվի
Երեւանում կայանալիք պատասխան խաղում հաղթել առնվազն 4:0 հաշվով, որը, կարծում ենք,
միանգամայն հնարավոր է: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել