Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային հուշարձանները՝ ոտնձգությունների զոհեր

Մայիս 25,2006 00:00

Մշակութային հուշարձանները՝ ոտնձգությունների զոհեր Այս անգամ մեղավորը հայերն են ՀՀ գլխավոր դատախազությունը, համապատասխան ուսումնասիրություններ կատարելուց հետո, օրերս միջնորդագիր էր ուղարկել ՀՀ մշակույթի արդեն նախկին նախարար Գեւորգ Գեւորգյանին՝ ՀՀ պատմական եւ մշակութային արժեք ներկայացնող հուշարձանների պահպանության բնագավառում արձանագրված իրավախախտումների պատճառներն ու դրանց նպաստող պայմանները վերացնելու մասին: Պարզվել է, որ որոշ հուշարձանների տարածքներ վարձակալված են կամ վերածված շինհրապարակի: Ընդ որում, Երեւանի պատմամշակութային հիմնավորման? ցուցակից չգիտես ինչու դուրս է մնացել ավելի քան 198 հուշարձան, որից 90-ը՝ գերեզմաններ: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքների հիմնական մասը դեռեւս պեղված չէ, սակայն վտանգի տակ է ապօրինի հողազավթումների պատճառով: Դրանք ամփոփում են վաղ բրոնզի եւ քարի դարաշրջանների մշակույթի հարուստ շերտեր, ուրարտական պետության հնագույն մշակույթն ու կենցաղը բնութագրող հազվագյուտ ազգային արժեքներ, ինչպես նաեւ քաղաքաշինության, ռազմական արվեստի ու ջրանցքաշինության պատմության նմուշներ: Գյումրիում էլ հուշարձան-բնակելի տներին կից ապօրինի, առանց համապատասխան թույլտվությունների կառուցվել են շինություններ, մայթերի հաշվին? բացվել են նկուղ տանող տարածքներ, տեղադրվել պատուհաններ ու բացվել? մուտքեր՝? խաթարելով հուշարձանների ճարտարապետական տեսքը: Բազմաթիվ հուշարձանները կամ դրանց պահպանական գոտիները վնասվել ու ոչնչացվել են գանձագողության, ընդերքի շահագործման աշխատանքների հետեւանքով: Օրինակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում դասված Հաղպատի վանական համալիրի տարածքում գյուղապետը կառուցել է սրճարան: Կամ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի վճռով բավարարվել է Օհանավան գյուղի բնակիչ Աշոտ Հակոբյանի հայցադիմումը՝ ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աշտարակի տարածքային ստորաբաժանման: Արդյունքում հաստատվել է Ա. Հակոբյանի կողմից 1000քմ տնամերձ հողամասը սեփականության իրավունքով տիրապետելու փաստը:? Մինչդեռ, նշված հողամասը? Օհանավան գյուղի Հովհանավանք հուշարձանախմբի պահպանական գոտու մաս է կազմում: Ըստ գլխավոր դատախազության ուսումնասիրությունների, Հնագիտության եւ ազգագրության? ազգային ինստիտուտի աշխատակից Գ. Գրիգորյանն էլ, խախտելով օրենքը, Վահանավանքի? վանական համալիրի եւ Շաղաթի համայնքի? հուշարձանների տարածքներում պեղումներ է իրականացրել: Իսկ Վայոց ձորի մարզի «Արփի» արգելոցի հսկիչ-պահակ Վ. Ղարախանյանն իր հսկողությանը հանձնված տարածքում, առանց լիազոր մարմնի թույլտվության եւ նախագծի, ինքնակամ կառուցել է թոնրատուն եւ օժանդակ շինություններ: ՀՀ գլխավոր դատախազությունը մշակույթի նախարարությանն առաջարկել է?համապատասխան միջոցներ ձեռք առնել նմանօրինակ երեւույթները հետագայում կանխարգելելու ուղղությամբ: Նախարարությունը պարտավոր է նաեւ իր ձեռնարկած միջոցառումների մասին մեկամսյա ժամկետում հաղորդում ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազություն: Քանի որ երեկ ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Հասմիկ Պողոսյանի աշխատանքային երկրորդ օրն էր, ձեռնպահ մնացինք նրանից ինչ-ինչ պարզաբանումներ խնդրել, մանավանդ վերջինս լրագրողներին հորդորել էր իրեն հարցեր ուղղել որոշ ժամանակ անց՝ «ոլորտում խորանալուց» հետո: Գ. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել