Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒԼԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ

Դեկտեմբեր 19,2008 00:00

\"\"Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի՝ նախօրեին կայացած նիստում քննարկվել է հայերից ներողություն հայցելու՝ մի խումբ թուրք գիտնականների, գրողների, լրագրողների եւ ոչ կառավարական կազմակերպությունների նախաձեռնությունը:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, վկայակոչելով թուրքական մամուլը, Հանրապետական ժողովրդական կուսակցության եւ Ազգայնական շարժման կուսակցության պատգամավորներն առաջարկել են ընդունել նախաձեռնության աջակցողներին դատապարտող հայտարարություն: Այդ առաջարկի դեմ է հանդես եկել էթնիկ քրդերից կազմված Ժողովրդավարական հասարակության կուսակցությունը: Քննարկումների արդյունքում որոշվել է պատգամավորների անհատական ստորագրահավաք անցկացնել՝ նախաձեռնությունը քննադատելու նպատակով: Ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ, պատգամավոր Ջանան Արիթմանը նախաձեռնության հեղինակներին հայրենիքի դավաճաններ է անվանել. «Այդ փաստաթղթի ներքո ստորագրած կեղծ մտավորականները պետք է ներողություն խնդրեն Թուրքիայից»: Արիթմանը քննադատել է նաեւ նախագահ Աբդուլա Գյուլի վերաբերմունքն այդ նախաձեռնության նկատմամբ: Նրա խոսքով, նախաձեռնության հեղինակներին ոգեւորել է Գյուլի Հայաստան այցը: Բացի այդ, պատգամավորն ակնարկել է, որ երկրի նախագահի մայրն ազգությամբ հայ է: «Մենք տեսնում ենք, որ նախագահը պաշտպանում է այդ նախաձեռնությունը: Աբդուլա Գյուլը պետք է ոչ թե իր էթնիկ արմատների հետեւորդը լինի, այլ ողջ թուրք ազգի նախագահը: Պարզեք նախագահի էթնիկ արմատները մոր կողմից, եւ ինքներդ կհամոզվեք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031