Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՏԻԿՅԱՆԻ ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐԸ

Դեկտեմբեր 26,2008 00:00

\"\"Հայաստանի նկարիչների միության անդամ, Վանաձորի բաժանմունքի 1961-72թթ. նախագահ Ժիրայր Կետիկյանի մասին օրերս լույս տեսած «Ժպիտներ իմ կյանքից» գիրքը տպագրության էր ներկայացրել նրա որդին՝ «Երկրապահ» կամավորականների միության փոխնախագահ Արա Կետիկյանը: Ժ. Կետիկյանի հեղինակային ստեղծագործությունները զարդարել են Հայաստանի մի շարք շրջաններ, կան քանդակներ, որոնք մինչ օրս ցուցադրվում են Տաջիկստանում: Խոսքը, մասնավորապես, Փյանջ եւ Նուրեկ քաղաքներում տեղադրված 2-րդ աշխարհամարտում զոհված տաջիկ զինվորների հուշարձանների մասին է, Օրջոնիկիձեբադ՝ քաղաքում «Խաղաղության շատրվանը» ու Ռուշան քաղաքում՝ երաժիշտներ Բորբատի եւ Յոլի Դարվազիի հուշարձանները: Ի դեպ, Տաջիկստանից ստացված ողջ փաստավավերագրական նյութերը Կետիկյանների ընտանիքին էր տրամադրել Տաջիկստանում ՀՀ պատվավոր հյուպատոս Սմբատ Հովհաննիսյանը: «Ժիրայր Կետիկյանը նկարիչների այն սերնդի ներկայացուցիչն էր, որոնց համար օտար էր հարստանալու անսանձ մոլուցքը եւ որոնք միշտ կանգնած են եղել ժողովրդի կողքին»,- գրել էր արվեստաբան Մարինա Ստեփանյանը: Իսկ վանաձորցի գեղանկարիչ Գեւորգ Առաքելի բնորոշմամբ. «Կետիկյանի մուտքով, փաստորեն, սկիզբ դրվեց Վանաձոր քաղաքի պրոֆեսիոնալ գեղագիտությանը: Նա դարձավ այդ լուրջ ու մեծ պատասխանատվություն պահանջող գործի առաջնորդն ու զինվորը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել