Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 26,2008 00:00

«ՂԱԶԱԽԱԿԱՆ» ՀԱՆԴԻՊՈՒՄ

«Տեսակետ» ակումբի երեկվա հյուրերը Ղազախստանի դեսպանության գործերով ժամանակավոր հավատարմագրված խորհրդատու Նորբուլատ Ալիմբաեւը, Ղազախստանի Հանրապետության (ՂՀ) դեսպանության տնտեսական հարցերով պատասխանատու Կարտայ Խաիրովը եւ ՂՀ հյուպատոս Ասկար Բասիբեկովն էին, որոնք խոսեցին հայ-ղազախական հարաբերություններից, երկու երկրների տնտեսական զարգացման հեռանկարից եւ տարածաշրջանային այլ հարցերից: Ըստ Ն. Ալիմբաեւի, Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: Նրա ձեւակերպմամբ՝ 2008թ. բարեհաջող տարի էր երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման առումով, տարվա ընթացքում եղել են պաշտոնական մի շարք այցելություններ. «Հայ-ղազախական հարաբերություններում ամենակարեւոր առանցքը մեր երկրների միջեւ փոխադարձ վստահությունն ու բարեկամությունն է: Իմ կարծիքով, երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման ամենագլխավոր խնդիրը ուղիղ տրանսպորտային կապի բացակայությունն է»: Կ. Խաիրովի խոսքերով էլ՝ չնայած իրենք որոշ աշխատանքներ են իրականացնում Հայաստանի տնտեսությունում ներդրումներ անելու համար, բայց հայկական կողմից իրենց ներդրումային ոչ մի առաջարկ չի ներկայացվել: Անդրադառնալով Ղազախստանի հայկական համայնքին, բանախոսները հայտնեցին, որ նրանց թիվը 25 հազար է, հայերը լուրջ դերակատարություն ունեն երկրի մշակութային, գիտական եւ մի շարք այլ ոլորտներում:

Ե. ՀԱԿՈԲՅԱՆ

ԳԵՂԵՑԻԿ ՈՒՂՏԵՐ

ԱՄԷ-ում, ըստ panorama.am-ի, երեկ մեկնարկել է ուղտերի գեղեցկության մրցույթը: Մասնակցում է ավելի քան 20 հազար ուղտ: Մրցույթ-փառատոնի մրցանակային ֆոնդը կազմում է $11 միլիոն: Ամենագեղեցիկ ուղտերի տերերը կստանան ավտոմեքենա: Այնուհետեւ կանցկացվի աճուրդ, որի ժամանակ մրցույթում հաղթողները կվաճառվեն միլիոնավոր դոլարներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել