Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվարի 24

Հունվար 24,2009 00:00

\"\"ԽՈՅ (21.03-20.04)- Աշխատեք օրն անցկացնել հարազատների շրջապատում, որովհետեւ նրանք ձեզ կարոտում են:

ՑՈՒԼ (21.04-21.05)- Կարեւոր հանդիպումների ժամանակ մի կողմ դրեք ձեր ամաչկոտությունը, հարկավոր է ազդեցիկ լինել:

ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հետեւեք ձեր ներքին ձայնին, որովհետեւ այն կարող է վճռորոշ լինել:

ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Անհեթեթ պատճառներով մի նյարդայնացեք, կյանքին ավելի թեթեւ նայեք:

ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Օրվա ընթացքում ձեր ուշադրությունը կսեւեռվի միայն սիրո եւ ռոմանտիկ հանդիպման վրա:

ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Ձեր հեղինակությունը կբարձրանա այն մարդկանց մոտ, ովքեր լուրջ չէին վերաբերվում ձեզ ու ձեր աշխատանքին:

ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Այսօր ոչ միայն դուք լավ կզվարճանաք, այլեւ կկարողանաք բարձրացնել ընկերների տրամադրությունը:

ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Ալարկոտ մի եղեք, անհրաժեշտ է շուտափույթ կուտակված խնդիրներին լուծում տալ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Ձեզ աննկարագրելի գեղեցիկ գիշեր է սպասվում, եթե զուգընկերոջ հանդեպ կամակորություններ չանեք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Եթե սիրահարվեք, ապա դա կլինի ամբողջ կյանքի համար:

ՋՐՀՈՍ (21.01-19.02)- Հարմար օր չէ նոր հարաբերություններ սկսելու համար, բայց անհրաժեշտ է պահպանել զգոնությունը:

ՁՈՒԿ (20.02-20.03)- Այսօր շատ ակտիվ եք եւ գործունյա, հետեւաբար կնքված պայմանագրերը արդյունավետ կլինեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել