Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարի շրջայցը

Փետրվար 04,2009 00:00

\"\"ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանն այցելեց Նուբարաշենում տեղակայված ՀՀ ՊՆ հատուկ նշանակության բրիգադ:

Ս. Օհանյանը շրջել է զորանոցում, ծանոթացել զինծառայողների զորանոցային պայմաններին, ստուգել դասացուցակների առկայությունը, ինչպես նաեւ՝ վերջիններիս համաձայն անցկացվող պարապմունքների եւ միջոցառումների ցանկը:

Նախարարն իր խոսքում նշել է նաեւ, որ զինանձնակազմը մշտապես պետք է ունենա մասնագիտական բարձր պատրաստվածություն:

Ս. Օհանյանը շրջել է զորամասի պահակատանը, ծանոթացել պահակային ծառայության իրականացման պայմաններին, զրուցել նաեւ պահակային ծառայություն իրականացնող զինվորների հետ եւ զինվորներից մեկին, որպես խրախուսանք, նվիրել ՀՀ զինված ուժերի խորհրդանիշով ժամացույց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել