Լրահոս
Օրվա լրահոսը

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԶԻՋԵԼ Է ԻՐ ՏԵՂԸ

Ապրիլ 10,2009 00:00

\"\"

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը «Փաստարկ» ակումբում հայտարարել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, համաձայն իր դիմումի, ԵԽԽՎ Հայաստանի խորհրդարանի պատվիրակության կազմում իր տեղը զիջել է խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին, իսկ ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի պատվիրակության կազմում՝ Ստեփան Սաֆարյանին: Խմբակցության ղեկավարն այդ մասին արդեն տեղյակ է պահել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: «Ժառանգության» ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանն ասել է, որ կուսակցության առաջնորդի այդ քայլը դեռեւս նախորդ տարի հունիսին նրա արած այն հայտարարության շարունակությունն է, որ ինքը չի մասնակցի ԵԽԽՎ լիագումար նիստերին, քանի դեռ Եվրոպան եւ Հայաստանը չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին, եւ Հայաստանը չի կատարում ԵԽԽՎ առաջ ստանձնած պարտավորությունները: Ըստ Հովսեփ Խուրշուդյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ ընդդիմությունը պետք է ձայն ունենա լիագումար նիստերում եւս, եւ այդ իսկ պատճառով էլ զիջել է իր տեղը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930