Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպիսի՞ տղաներ են հավանում քեզ

Ապրիլ 16,2009 00:00

Թեստ՝ աղջիկների համար

Գարունը սեր է բերում… Դու դեռ մենակ ես, եւ՝ պատրաստ նոր սիրավեպի՞։ Պարզի՛ր, թե ինչպիսի տղաներ են համակրում քեզ ու գտի՛ր քո սերը…

1. Քնելուց աոաջ դու.

ա) որոշո՞ւմ ես, թե ինչ պիտի հագնես վաղը,

բ) մտքում ինչ-որ երազա՞նք ես պահում,

գ) համբուրո՞ւմ ես մայրիկիդ,

դ) գուցե՝ հաշվո՞ւմ ես մինչեւ 100-ը։

2. Քո կարծիքով՝ ի՞նչն է ամենակարեւորը արշավի ժամանակ.

ա) հայելի՞ն եւ մոծակների դեմ հուսալի քսո՞ւքը,

բ) ընկերական շրջապա՞տը,

գ) կիթա՞ռը,

դ) սննդամթերքով ապահովված լինե՞լը։

3. Հիշո՞ւմ ես, արդյոք. մանկապարտեզում՝ հանդեսի ժամանակ դու.

ա) արտահայտիչ տոնով բանաստեղծություննե՞ր էիր արտասանում,

բ) ծիծաղո՞ւմ էիր Ձմեռ պապի, Ձյունանուշի վրա,

գ) վախեցած թաքնվո՞ւմ էիր մյուս երեխաների հետեւում,

դ) շուրջպա՞ր էիր բռնում։

4. Շաբաթվա քո ամենասիրելի օրը.

ա) ուրբա՞թ,

բ) չորեքշաբթի՞,

գ) երկուշաբթի՞,

դ) շաբա՞թ։

5. Ո՞րն է քո սիրած արտահայտությունը.

ա) մինչեւ ուրբաթ ես բացարձա կապես զբաղված չեմ,

բ) հոյակապ է,

գ) ա՜յ քեզ բան,

դ) իսկ մայրիկս ասում էր, որ…

6. Երեկույթի ժամանակ դու.

ա) հայացքով որսո՞ւմ ես գրավիչ տղաների,

բ) պատմում ես զավեշտալի պատմություննե՞ր,

գ) ծանոթություննե՞ր ես հաստատում,

դ) հոնքերդ կիտած սպասում ես, թե ո՞վ քեզ կզվարճացնի։

7. Քո ռեակցիան՝ նվերներ ստանալիս.

ա) արագ բացո՞ւմ ես փաթեթը,

բ) համբուրում եւ շնորհակալություն ես հայտնո՞ւմ,

գ) ամբողջովին կարմրո՞ւմ ես,

դ) համեստորեն շնորհակալու թյուն ես հայտնո՞ւմ։

8. Տղամարդը պետք է.

ա) հաճելիորեն բուրի՞,

բ) կարգին աշխատավարձ ստանա եւ առատաձեռն լինի՞,

գ) ծառ տնկի՞,

դ) երթուղային տաքսիում իր տեղը զիջի՞։

Եթե ձեր պատասխաններում գերակշռում են «ա» կետերը, ապա.

Գեղեցիկ տղա.- Նա սեքսուալ է եւ գեղեցիկ՝ բոլոր չափանիշներով։ Ապրում է առանց սահմանափակումների, միշտ ունի հիանալի տրամադրություն։ Հպարտանում է այն ամենով, ինչին արժանացել է բնության եւ հոգատար ծնողների կողմից։ Նա բոլոր աղջիկների թիրախն է։ Ուր էլ գնա՝ նրան ուղեկցում են կանանց կրքոտ հայացքները։ Նա ձգտում է դեպի գեղեցիկը եւ դա է պատճառը, որ նա ընտրել է քեզ։ Նա ի զորու է տիրել միանգամից եւ գեղեցիկ, ինչպես ֆիլմերում։ Զարմանալի չէ, որ դու խենթանում ես նրա համար, բայց, ավա՜ղ, նա էությամբ տարվող է, որի շնորհիվ էլ նրա հետաքրքրությունը դեպի քեզ նույնն է, ինչ մեկ ուրիշը… Անհրաժեշտ է հնարամիտ լինել, որ նա քո կողքին չձանձրանա։

Եթե գերակշռում են «բ» կետի պատասխանները.

Ինտելեկտուալ տղա.- Չնայած նա երիտասարդ է, բայց արդեն կայացած։ Զուսպ է եւ կշռադատված, գիտի, թե ինչ է ուզում կյանքից։ Ամենակարեւորը՝ գիտի, թե ինչ ճանապարհ պետք է հաղթահարի ուզածին հասնելու համար։ Նրա մոտ ամեն ինչ հսկողության տակ է, իսկ նպատակը՝ հաջող կարիերան ու նյութական ապահովվածությունն է։ Դու նրա սրտում հեքիաթ ես։ Քո լավատեսությունը թարմությամբ ու հետաքրքրությամբ է լցնում նրա կյանքը։ Նա քեզ համարում է տրամաբանությունից դուրս, բայց՝ հանելուկային, մի քիչ թեթեւամիտ եւ երես առած… Եվ, այնուամենայնիվ՝ նա խելագարվում է քեզ համար։

Գերակշռու՞մ են «գ» պատասխանները.

Յուրօրինակ տղա.- Նա հետաքրքիր, աբստրակտ մտածելակերպ ունեցող անձնավորություն է։ Իր պահվածքով տարբերվում է մյուսներից, աղջիկների հետ շփումներում նա ձգտում է ոչ թե արագորեն գրավել, այլ կողքից հետեւել ընթացքին։ Նրա մոտ ամեն ինչ հաշվարկված է. աղջիկներին էլ հենց դա է դուր գալիս։ Նրա հետ անցկացրած յուրաքանչյուր օր լի է նոր եւ փոքր-ինչ անսովոր իրադարձություններով։ Նա հրաբուխ է հիշեցնում։

Եվ, վերջապես, «դ».

Ռոմանտիկ տղա.- Կիթառ, լուսանկարչական ապարատ, բանաստեղծություններ… Ինչով էլ նա զբաղվի, միեւնույն է՝ դու նրա մուսան կլինես, ներշնչանքն ու ուրախությունը։ Նրա հետ քո «գունեղ» կյանքն ապահովված է։ Նա տաղանդավոր է եւ բնական. նրա կողքին կապրես գեղեցիկ կյանքով: Սակայն պետք է պատրաստ լինես եւ ունկնդիր նրա քննադատություններին. չէ՞ որ ստեղծագործող անհատները սովորաբար շատ դյուրագրգիռ են։ Այնպես որ՝ այս դեպքում հումորի զգացումը քեզ շատ է անհրաժեշտ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել