Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնեցին Սանկտ Պետերբուրգ

Ապրիլ 24,2009 00:00

\"\"Երեկ Հայաստանի վեց ձյուդոիստներ՝ մարզիչ Տիգրան Բաբայանի ղեկավարությամբ, մեկնեցին Սանկտ Պետերբուրգ, որտեղ ապրիլի 25-26-ը կմասնակցեն երիտասարդական բարձր կարգի միջազգային մրցաշարի:

Տատամի կմտնեն 52 կգ քաշային Վարդուհի Բաբայանը, 55 կգ քաշայիններ Դավիթ Մկրտչյանը, Գրիգոր Իվանյանը, Գոռ Հարությունյանը, ինչպես նաեւ Արմեն Ադամյանը՝ 66 կգ քաշային կարգ, եւ Արտյոմ Բաղդասարյանը՝ 73:

Մրցաշարի ավարտին մեր ձյուդոիստները կմնան Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում եւ ապրիլի 27-29-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել