Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՈՒԴՈՒԿԻ ԵՐԳԸ

Ապրիլ 24,2009 00:00

Արդյո՞ք, լսել ես երգը դուդուկի…

Այնքա՛ն վշտալի, այնքա՛ն

սրտամար,…

Այդ երգը ողբն է իմ ժողովրդի

Տարածվում հիմա աշխարհով

արար։

Արդյո՞ք, լսել ես երգը դուդուկի…

Հանգստի ժամին, խրախճանքի մեջ…

Ինչպե՛ս է դյութում քեզ այդ

մեղեդին

Լուռ վկայելով հայոց ցավը Մեծ…:  

Արդյո՞ք, լսել ես երգը դուդուկի…

Ի՛նչ աղոթք ունի՝…Սուրբ–Սուրբ,

Երգ–Երգոց,

Որ ըմբոշխվում է ի խորոց սրտի,

Որպես խոսք Աստծուն շուրթերից

հայոց: 

Լսի՜ր, եղբայր իմ, երգը դուդուկի,

Կզգաս, թե ինչքա՛ն նա ունի

արցունք,…

Լսի՜ր… ու կզգաս ողբն իմ ազգի,

Տեսած՝ բյուրավոր տառապանք ու

սուգ։  

Լսի՜ր, եղբայր իմ, երգը դուդուկի,…

Կզգաս, ի՛նչ ուժ կա այդ սուրբ

մեղեդում,…

Մեղեդին ձայնն է, հիմն՝

Հայաստանի,…

Ի խորոց սրտի խոսքը ընդ Աստծուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930