Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՏԱՔ ԴՊՐՈՑ

Ապրիլ 28,2009 00:00

Համաշխարհային բանկը $15 մլն է տրամադրել Հայաստանի քաղաքային դպրոցներում՝ լոկալ ջեռուցման համակարգերի վերականգնման համար: Այդ մասին «Արմինֆոյի» թղթակցին հաղորդել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը: «Դա անտոկոս վարկ է, սահմանված է միայն սպասարկման վճար: Եվս $1,7 կազմում է պետբյուջեից համաֆինանսավորումը»,- ասել է նա: Բացի այդ, Բաբայանի խոսքով, հիշյալ ծրագրի երկրորդ բաղադրիչի շրջանակներում Հիմնադրամը $3 մլն դրամաշնորհ է ստացել ՀԲ-ից՝ գազային համակարգին միանալու համար ընտանիքներին ոչ մեծ դրամաշնորհներ տրամադրելու նպատակով: «Այդ նպատակով եւս 3 մլն մտնում է իմ կողմից հիշատակված ՀԲ-ի 15 մլն վարկի մեջ: Ըստ որում, մեր գլխավոր նպատակներից մեկը այդ տներում գազամատակարարման անվտանգության ապահովումն է»,- նշել է հիմնադրամի տնօրենը:

«Հիմնադրամն արդեն ավարտել է Հայաստանի քաղաքներում գտնվող 97 դպրոցների ջեռուցման համակարգերի վերականգնումը: Այժմ աշխատանքներ են ընթանում 7 գիշերօթիկ դպրոցներում ջեռուցման լոկալ համակարգերի վերականգնման եւ նոր համակարգերի ստեղծման ուղղությամբ: Հիշյալ ծրագրով նախատեսվում էր ջեռուցման համակարգերի վերականգնում 100 դպրոցներում, ծրագիրը նախատեսված է մինչեւ 2010 թվականը, սակայն արդեն այս տարի մենք այն կավարտենք: Այժմ մենք որոշում ենք, թե ինչ նոր դպրոցներ կարելի է ներգրավել ծրագրում, քանի որ մենք ունենք տնտեսված միջոցներ»,- ասել է Բաբայանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել