Լրահոս
Օրվա լրահոսը

ՑԱՍՈՒՄԻ ՕՐԸ

Մայիս 05,2009 00:00 Share

\"\"Գերմանիայի քաղաքներում կայացած մայիսմեկյան ցույցերի ժամանակ անսպասելիորեն փողոց դուրս եկան նեոնացիստները: Դա պատասխան գործողություններ առաջացրեց եւ թույլ տվեց որոշ քաղաքական գործիչների ենթադրել, որ երկրին լուրջ սոցիալական ցնցումներ են սպասվում եւ հնարավոր է՝ նույնիսկ անցած դարի 30-ական թվականների իրադարձությունների կրկնությունը: Դորտմունտ քաղաքում նեոնացիստները հարձակվեցին արհմիությունների կազմակերպված հանրահավաքի մասնակիցների վրա, որի արդյունքում անկարգություններ սկսվեցին: Ձերբակալվել են մի քանի հարյուր ծայրահեղականներ: Նացիստների եւ նրանց հակառակորդների միջեւ բախումներ տեղի ունեցան նաեւ մի շարք այլ քաղաքներում: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, արհմիությունների կազմակերպած ցույցերն անցան առանց միջադեպերի: Մասնակիցները պահանջում էին կառավարությունից պաշտպանել աշխատավորներին՝ տնտեսական ճգնաժամի արհավիրքներից: Մասնավորապես՝ արհմիությունների առաջնորդները առաջարկում էին 80%-անոց հարկ դնել ձեռնարկությունների բարձրագույն մենեջերների վրա: Մայիսի 1-ին ակտիվացել էին նաեւ ձախ ծայրահեղականները, որոնք առիթը բաց չեն թողնում փողոցային մարտեր կազմակերպել ոստիկանության հետ: Այս անգամ միջադեպերն իրենց քանակով եւ բազմամարդ լինելով գերազանցում էին նախորդ տարիները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել