Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՂԻ ԿՆՈՋԸ ՊԻՏԻ ԳՆԴԱԿԱՀԱՐԵ՞Ն

Մայիս 05,2009 00:00 Share

Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Բիլ Ռամելը մտադիր է հանդիպել Լաոսի իշխանությունների հետ՝ իր երկրի քաղաքացի՝ 20-ամյա Սամանտա Օրաբատորի գործով միջնորդելու համար: Ըստ BBC-ի, հղի բրիտանուհուն մեղադրել են 0,68 կիլոգրամ հերոին ներմուծելու համար եւ Լաոսի օրենքներով նա կարող է մահապատժի ենթարկվել: Հաջորդ շաբաթ Սամանտան կանգնելու է դատարանի առջեւ եւ եթե մեղավոր ճանաչվի, ապա նրան գնդակահարություն է սպասվում: Ըստ իրավապաշտպանների, դատաքննությունը հապճեպորեն նշանակելով՝ Լաոսի իշխանությունները զրկում են Սամանտային որակյալ դատապաշտպանից: Առ այսօր նրան թույլ չեն տալիս շփվել բրիտանացի փաստաբանների հետ: Նույն իրավապաշտպանները գտնում են, որ բրիտանուհու դեմ հարուցված գործը շինծու է: Սամանտան հղիացել է դեկտեմբերին՝ գտնվելով բանտում: Ըստ իրավապաշտպանների, բանտում որեւէ բան կամավոր տեղի չի ունենում: Երեխան պետք է ծնվի սեպտեմբերին: Նիգերիայում ծնված Սամանտան 8 տարեկանից ապրում է Մեծ Բրիտանիայում: 2003 թվականից Լաոսում առնվազն 40 հոգի մահապատժի է ենթարկվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել