Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ ԼՐՏԵՍԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼԸ

Մայիս 05,2009 00:00 Share

Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների նախօրյակին էլ ավելի են սրվել այդ կազմակերպության եւ Ռուսաստանի հարաբերությունները: Այս անգամ կոնֆլիկտի առիթ են հանդիսացել ՆԱՏՕ-ի ղեկավարության գործողությունները, որոնց արդյունքում կազմակերպությունում հավատարմագրումից զրկվելու է 2 ռուս դիվանագետ: Նրանք մեղադրվում են դիվանագիտության հետ անհամատեղելի գործունեության համար, ինչն ավելի պարզ լեզվով՝ նշանակում է լրտեսության մեղադրանք: Ըստ «Կոմերսանտ» թերթի, ՆԱՏՕ-ն որոշել է արտաքսել ռուս դիվանագետներին՝ կապված խոշոր լրտեսական սկանդալի հետ, որում մասնակցում էր էստոնացի բարձրաստիճան պաշտոնյա Հերման Սիմը: Վերջինս ՆԱՏՕ-ի գաղտնիքներն էր հայտնում Ռուսաստանի հատուկ ծառայություններին: ՌԴ արտգործնախարարությունը ՆԱՏՕ-ի այդ քայլը որակել է իբրեւ կոպիտ սադրանք: ՆԱՏՕ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը նշեց, որ ՆԱՏՕ-ի անվտանգության ծառայությունը դրսեւորել է ծայրահեղ ոչ պրոֆեսիոնալիզմ եւ աշխատել է վատ քննիչի նման, որը բռնում է անմեղ մարդուն եւ նրան քիլլեր է հայտարարում: Ըստ Ռոգոզինի, ռուսաստանյան կողմն անպայման պատասխան քայլերի կդիմի՝ ակնարկելով, որ ՌԴ տարածքում գործում են ՆԱՏՕ-ի լրատվական կենտրոնն ու ռազմական կապերի առաքելությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել