Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՂՈՒԿ ՕՃԱՌԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Մայիս 05,2009 00:00 Share

Մեծ Բրիտանիայում հայտնի նկարչուհի Գալինա Ռուսանովան, Լոս Անջելեսից վերադառնալով Լոնդոն, հարձակվել է ուղեկցորդուհիների վրա: Արդյունքում նա Լոնդոն չի հասել եւ այժմ գտնվում է Մեն նահանգի բանտերից մեկում: Ըստ Newsru.com-ի, 54-ամյա Ռուսանովան թռիչքի վախը հաղթահարելու համար խմել է մի քանի հանգստացնող հաբ եւ 2 փոքր շիշ գինի, այնուհետեւ ինքնաթիռում նա գնացել է զուգարան եւ խմել նաեւ հեղուկ օճառ, որը նույնպես ալկոհոլ է պարունակում: Դրանից հետո, ըստ ուղեկցորդուհիների, նա կորցրել է ինքնատիրապետումը: Վերադառնալով սրահ՝ Գալինան սկսել է թռչունի նման թափահարել ձեռքերով եւ խանգարել հարեւաններին: Երբ ուղեկցորդուհին սկսել է նրան հանգստացնել, Ռուսանովան հասկացել է, որ թռչունի տեսքով նա չի կարող պահպանվել: Նկարչուհին սկսել է քայլել չորեքթաթ, հաչել շան նման եւ կծել ուղեկցորդուհու ոտքերը: Ի վերջո նրան ձեռնաշղթաներ են հագցրել: Բանտում հարցաքննության ժամանակ Ռուսանովան ասել է. «Այդ ամենը շատ յուրահատուկ է ինձ, ես հաճախ եմ խենթություններ անում»: Գալինայի նկարները լայն ճանաչում ունեն Լոնդոնում եւ ցուցադրվում են լավագույն բրիտանական ցուցասրահներում: Իսկ ահա ԱՄՆ-ում եթե նրան մեղադրեն օդանավի անձնակազմի վրա հարձակման համար, Ռուսանովան կարող է դատապարտվել 20 տարվա ազատազրկման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել