Երկու ամիս է՝ Հանրապետության 49/2 հասցեում գործում է «Ջերոմ» արվեստի սրահը, որի գեղարվեստական եւ գործադիր տնօրենը Արման Մուրադյանն է: Նրա հավաստմամբ «Ջերոմը» տեսակով եւ բնույթով միակն է: «Այն ամենը, ինչ ներկայացվում է «Ջերոմում», բացառապես ստեղծագործական աշխատանք է՝ արված ձեռքով. գեղանկար, քանդակ, հագուստ, աքսեսուարներ, անգամ մեր սրահում գործող սրճարանում մատուցվող սուրճը ներկայացվում է արվեստով: «Ջերոմ» բրենդի (պատվանուն) տակ գրանցված են 65 ստեղծագործողներ, հիմնականում երիտասարդներ, ինչպես Գեղամ Գեղամյանը, Անի Այվազյանը, Արթուր Հարությունյանը եւ այլք»,- «Առավոտին» հայտնեց Ա. Մուրադյանը: Սրահում գործում են զանազան դասընթացներ: Տնօրենը նաեւ հայտնեց, որ իրենց մոտ ներկայացվող ապրանքները բացառիկ նմուշներ են եւ միակ օրինակներ ու կապ չունեն «ՔՌՐտՏՑՐպո» հասկացության հետ: Ա. Մուրադյանը, որ մասնագիտությամբ նկարիչ է, նշեց, որ ողջ կյանքում երազել է նման սրահ ունենալու մասին եւ ուրախ է, որ վերջապես իր մտահղացումը կյանքի է կոչվել:


















































