Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիս 05,2009 00:00 Share

Թաքո՞ւն մրցույթ

ՀՀ մշակույթի նախարարությունը 2009թ. հունվարից ապրիլ ժամանակահատվածում մշակութային իրադարձություններ լուսաբանող լրագրողների եւ ԶԼՄ-ների համար հայտարարել էր մրցույթ՝ 8 անվանակարգերում (այդ թվում՝ լավագույն վերլուծական եւ քննադատական հոդված, լավագույն հեռուստալրագրող, լավագույն ինտերնետային հոդված եւ այլն): Նախարարության mincult.am պաշտոնական կայքէջում զետեղված էր նաեւ ինֆորմացիա՝ ո՛չ միայն մրցույթի արդյունքների ամփոփման օրվա մասին: Այն, ըստ mincult.am-ի, մայիսի 3-ն էր՝ Մամուլի ազատության օրը: Այսօր արդեն մայիսի 5-ն է եւ մրցույթի մասին ոչ մի լուր: Ստացվում է՝ արդյունքները կա՛մ թաքուն են ամփոփել, կա՛մ նախարարությունը, ինչպես միշտ, ճշտապահ չի գտնվել ժամկետների հարցում:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել