Լրահոս
Օրվա լրահոսը

«Գանձասարի» առաջին հաղթանակը

Մայիս 05,2009 00:00

\"\"«Փյունիկը» ոչ մի գնդակ բաց չի թողել, իսկ «Արարատը» դեռ չի ճաշակել գոլի եւ հաղթանակի քաղցրությունը:

Հանգստյան օրերին կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի հանդիպումները:

Այս մրցաշրջանում իր առաջին, այն էլ՝ հաղթական, միավորը վաստակեց Կապանի «Գանձասարը», որը մրցակցի դաշտում երկու անպատասխան գնդակ անցկացրեց մրցաշարային աղյուսակի ետնապահ «Արարատի» դարպասը: Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը» անհյուրընկալ գտնվեց «Շիրակի» նկատմամբ՝ վերջինիս հարկադրելով չորս անգամ խաղը վերսկսել դաշտի կենտրոնից: Արտագնա խաղերում հաղթանակ տարան նաեւ «Միկան» ու «Բանանցը», որոնք, համապատասխանաբար, պարտության մատնեցին «Կիլիկիային»՝ 2:1, եւ «Ուլիսին»՝ 1:0:

Վեց տուրից հետո միավորների կորուստ չունի միայն «Փյունիկը», որը նաեւ առայժմ սեփական դարպասն անառիկ է պահել: Իսկ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի:

1. Փյունիկ 6 6 0 0 15-0 18

2. Բանանց 6 5 0 1 8-4 15

3. Միկա 6 4 1 1 11-6 13

4. Ուլիս 6 3 1 2 6-5 10

5. Կիլիկիա 6 2 0 4 6-8 6

6. Շիրակ 6 2 0 4 7-13 6

7. Գանձասար 6 1 0 5 4-11 3

8. Արարատ 6 0 0 6 0-10 0

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել