Լրահոս
Օրվա լրահոսը

Նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Մայիս 05,2009 00:00

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ Արթուր Պողոսյանն ազատվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ է նշանակվել Արսեն Քարամյանը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արթուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել