Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՅԻՍԻ 1-15-Ը «ԿԵՎՐՈՊԱԿԱՆԱՑՎԵՆՔ»

Մայիս 05,2009 00:00

Հայաստանի եվրոպական շարժումը մայիսի սկզբին կազմակերպում է Եվրոպայի օրվա տոնակատարությունը: Մայիսի 9-ը նշվում է իբրեւ Եվրոպայում խաղաղության հաստատման, համերաշխության եւ միասնականության տոն: Հայաստանում այս տոնը առաջին անգամ 2006-ին սկսեց տոնել Հայաստանի եվրոպական շարժումը եւ այն դառնում է ավանդույթ: Տոնակատարությունները նախատեսվում են մայիսի 1-15-ը եւ իրականացվելու են հետեւյալ միջոցառումները. «ԵՄ քաղաքականությունը եւ կառույցները» թեմայով դասընթացներ լրագրողների համար՝ Երեւանում, Վանաձորում եւ Գյումրիում, սեմինար-քննարկումներ Հայաստանում՝ եվրոպական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ (ԵԱՀԿ, ԵԽ, ԵՀ պատվիրակություն), հեծանվաարշավ Երեւանի փողոցներում, որը կկրի հանրային իրազեկման բնույթ, «Եվրոպայի գիշեր» երեկույթ՝ հայ եւ եվրոպացի երիտասարդների մասնակցությամբ, մանկական նկարների ցուցահանդես՝ «Ի՞նչ է Եվրոպան ինձ համար» խորագրով, «Տարվա լավագույն եվրոպացի» տարեկան մրցանակաբաշխություն: Այդ մրցանակաբաշխությունը Հայաստանում իրականացվում է արդեն չորրորդ անգամ. այն տեղի է ունենում գրեթե բոլոր եվրոպական պետություններում եւ այս պատվավոր մրցանակին արժանացել են Ջոն Բալդվին Հանիբալսոնը՝ Իսլանդիայի արտաքին գործերի նախարար, Մարիո Մոնտին՝ Եվրոպական հանձնաժողովի անդամ, Վիկտոր Յուշչենկոն՝ Ուկրաինայի նախագահ, Իվո Սանդերը՝ Սերբիայի վարչապետը Փեթր Բալազսը՝ Եվրոպական հանձնաժողովի անդամ, Ռոմանո Պրոդին՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ, Վայրա-Վիկե Ֆրայբերգան՝ Լատվիայի նախագահ, Բորիս Տրայկովսկին՝ Մակեդոնիայի նախագահ եւ այլք:

Ծրագրի ընթացքում տարածաշրջանային այցով Հայաստան կայցելի Միջազգային եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Հենրիկ Հ. Կրոները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031