Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրորդ պարտությունը

Մայիս 19,2009 00:00

\"\"

Աբովյանի քաղաքային ստադիոնում ավարտվեց Հայաստանի, Էստոնիայի եւ Ղազախստանի հավաքականների մասնակցությամբ կանանց ֆուտբոլի ընկերական մրցաշարը:

Այն մեր աղջիկների համար առանձնացավ միայն պարտություններով՝ ի հայտ բերելով խաղային ու ընդհանուր՝ ներհանրապետական, առավել եւս՝ միջազգային մրցակցական փորձի պակասը: Եզրափակչի օրը մարզիչ Սամվել Ադամյանի սաները 0:2 հաշվով տանուլ տվեցին Ղազախստանի ընտրանուն եւ զրո միավորով գրավեցին վերջին տեղը:

Ավելին, մեր աղջիկները թե էստոնուհիների, թե ղազախների հետ մրցապայքարում բավականին ջանք ու եռանդ գործադրեցին մրցակիցների դարպասը գոնե մեկ անգամ խոցելու համար: Սակայն այդ ամենը ոչ մի արդյունք չտվեց: Դրա փոխարեն՝ նրանք հինգ անգամ հարկադրված եղան խաղը վերսկսել դաշտի կենտրոնից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031