Լրահոս
Օրվա լրահոսը

Նահանջը շարունակվում է

Հունիս 04,2009 00:00

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻՖԱ-ն, երեկ հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման հունիս ամսվա ցուցակը:

Ցավոք, Հայաստանի ընտրանու նահանջը ոչ միայն կանգ չի առնում, այլեւ շարունակվում է: Նախորդ ամսվա համեմատությամբ՝ մենք ետ ենք գնացել եւս վեց քայլ եւ այժմ 131-րդն ենք:

Առաջատարների տասնյակը կազմել են. 1. Իսպանիա, 2. Հոլանդիա, 3. Գերմանիա, 4. Իտալիա, 5. Բրազիլիա, 6. Անգլիա, 7. Արգենտինա, 8. Խորվաթիա, 9. Ռուսաստան, 10. Ֆրանսիա:

Աշխարհի գավաթի որակավորման փուլի խմբային մրցաշարում մեր մրցակից մյուս երկրների հավաքականները (բացի ցուցակը գլխավորող Իսպանիայից) զբաղեցնում են հետեւյալ հորիզոնականները: 12. Թուրքիա, 33. Բոսնիա եւ Հերցեգովինա, 63. Բելգիա, 113. Էստոնիա:

ՖԻՖԱ-ի վարկանիշային հաջորդ ցուցակը հրապարակվելու է հուլիսի 1-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել