Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆԸ ԼԻԴԵՐ Է

Հունիս 04,2009 00:00

Panorama.am-ի թղթակիցը երեկ զրուցել է Հանրապետական ընդունող հանձնաժողովի մամուլի պատասխանատու Լիլիթ Գալստյանի հետ, որը ներկայացրել է բուհերում դիմորդների թիվը: Ինչպես երեկվա համարում արդեն իսկ «Առավոտը» նշել էր, այս տարի առավել շատ դիմորդներ ունի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը, որին հաջորդում են Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական եւ Երեւանի պետական համալսարանները, այնուհետեւ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական եւ Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանները:

ԵՊՀ-ի բանասիրության ֆակուլտետում 25 պետպատվեր տեղի համար առաջին հայտով դիմում է ներկայացրել 223 դիմորդ, հոգեբանություն մասնագիտությունից՝ 10 տեղի համար 130 դիմորդ, տնտեսագիտականի 25 տեղի համար՝ 339 դիմորդ, իրավագիտության 20 տեղի համար՝ 449 դիմորդ: ՀՊՃՀ-ում էներգետիկայի դեպարտամենտի 54 պետպատվեր տեղի համար առաջին հայտով դիմել է 144 դիմորդ, էլեկտրատեխնիկական դեպարտամենտի 45 տեղի համար՝ 102 դիմորդ: Տնտեսագիտական համալսարանում «կառավարում» մասնագիտության համար 30 պետպատվեր տեղի համար առաջին հայտով դիմել է 332 դիմորդ, «ֆինանսների» 35 տեղի համար՝ 312 դիմորդ: Մանկավարժականի «պատմություն» մասնագիտության համար 14 պետպատվեր տեղի համար առաջին հայտով դիմել է 181 դիմորդ, իրավագիտություն համար կա 4 տեղ եւ 85 դիմորդ: Վ. Բրյուսովում դիմորդների քանակը շատ է «անգլերենի» գծով՝ 40 տեղի համար՝ 227 դիմորդ: Բժշկականում բուժական գործ ֆակուլտետի 128 տեղի համար դիմել է 670 դիմորդ, իսկ ստոմատոլոգիայի 10 տեղի համար՝ 165 դիմորդ:

Սրանք նախնական տվյալներն են, իսկ վերջնական տվյալները կհայտարարվեն առաջիկա օրերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել