Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԲԱՄԱՆ՝ ԱՄԵՆԱՎՍՏԱՀԵԼԻՆ

Հուլիս 01,2009 00:00

\"\"Tert.am-ից տեղեկանում ենք, որ աշխարհում երկրի ամենավստահելի ղեկավար ներկա ժամանակներում հանդիսանում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Փորձագետներն այս եզրակացության են եկել միջազգային հետազոտությունների արդյունքների հիման վրա։ Հետազոտությունն անցկացվել է World Public Opinion հետազոտական ծառայության կողմից: Օբամային վստահում է հարցմանը մասնակցածների 61%-ը: Երկրորդ եւ երրորդ հորիզոնականները զբաղեցնում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նրանց վստահում է հարցմանը մասնակցածների 40%-ը: Նրանց հետեւում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը՝ 38%, եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին՝ 36%: Այս շարքում հաջորդը Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն է: Նշենք, որ Ռուսաստանի կառավարության ղեկավարը վստահություն չի վայելում ֆրանսիացիների, լեհերի, գերմանացիների եւ ամերիկացիների շրջանում: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին վստահում է հարցվածների 20%-ը եւ չի վստահում 49%-ը: Նշենք նաեւ, որ հարցումն անցկացվել է 20 երկրներում: Դրան մասնակցել է 19 հազար 224 մարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել