Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Տրամաբանությո՞ւն, թե՞ զգացմունքներ…

Հուլիս 01,2009 00:00

Բնավորության 16 տիպերը

Ինչպես հայտնի է նյարդաբանությունից՝ մարդու գլխուղեղի երկու կիսագնդերի միջեւ գոյություն ունի գործառույթների հստակ բաժանում. ձախ կիսագունդը պատասխան է կրում մտքի վերլուծական գործողությունների համար եւ իրականությունն ընկալում է որպես առանձին իմաստային միավորներ, իսկ աջը պատասխանատու է երեւույթների պատկերավոր, ամբողջական եւ զգայական ընկալման համար: Գաղտնիք չէ, որ տղամարդիկ սիրում են առիթից առիթ շեշտել, որ, ի տարբերություն կանանց, իրենց միտքն առավել զարգացած է եւ վերլուծական: Իսկ իրականում արդյո՞ք այդպես է: Եթե՝ այո, ուրեմն կանանց մոտ ավելի զարգացած պետք է լինեն աջ կիսագնդի գործառույթները, իսկ տղամարդկանց մոտ՝ ձախ:

Եկեք առաջարկվող մի շարք վարժությունների միջոցով փորձենք պարզել իրականությունը:

1. Խաչեք 2 ձեռքերի մատները եւ ուշադրություն դարձրեք, թե որ ձեռքի բթամատն է վերեւում. եթե աջն է, ապա մաքուր թղթի վրա նշեք «ա» տառը: Դա նշանակում է, որ դուք խառնվածքով հիմնականում զգացմունքային եք, իսկ եթե ձախն է՝ նշեք «ձ» տառը։ Պետք է նկատի ունենալ, որ դուք հիմնականում առաջնորդվում եք տրամաբանությամբ:

2. Ձեր առջեւ ընտրեք որեւէ նշանակետ եւ երկու ձեռքերի ցուցամատները միաժամանակ պարզեք դեպի այդ կետը՝ կարծես պատրաստվում եք կրակել: Իսկ հիմա փակեք նախ աջ աչքը, ապա՝ ձախը, եւ որոշեք, թե որ դեպքում եք ավելի դիպուկ «կրակել» (աջ աչքով պետք է հետեւել աջ ձեռքի ցուցամատին, իսկ ձախով՝ ձախին): Եթե կետը համընկնում է ձեր նշանառության հետ՝ աջ աչքը փակելիս, թղթի վրա նշեք «ա» տառը. դա ձեր բնավորության մեջ ագրեսիայի առկայության մասին է խոսում: Հակառակ դեպքում նշեք «ձ» տառը (դա վկայում է, որ դուք կայուն, հաստատակամ մարդ եք):

3. Ձեռքերը խաչելով կրծքին, ուշադրություն դարձրեք, թե որ ձեռքն է հայտնվել վերեւում: Համապատասխանաբար ձեր նշումներում ավելացրեք «ա» (դուք սիրում եք սեթեւեթել) կամ՝ «ձ» (պարզամիտ մարդ եք) տառերը:

4. Ծափահարեք՝ ուշադրություն դարձնելով, թե այդ ժամանակ ձեր որ ձեռքն է վերեւում գտնվում: Եթե ձախն է, ուրեմն դուք վճռական բնավորություն ունեք, իսկ եթե աջը՝ անվճռական եք: Ձեր նշումները կրկին եզրափակեք «ա» կամ «ձ» տառերով:

Այժմ անդրադառնանք նշումներին՝ պարզելով, թե բնավորության 16 տիպերից ո՞րն է ձեզ հոգեհարազատ.

«աաաա».- Դուք պահպանողական անձ եք, կարեւորում եք հասարակական կարծիքը եւ ունեք կայուն, կարգուկանոնին ենթարկվող վարքագիծ:

«աաաձ».- Անվճռական եք եւ վստահ չեք ձեր ուժերին, միեւնույն ժամանակ՝ պահպանողական եւ թույլ խառնվածք ունեք։

«աաձա».- Վճռական եք՝ ընդունակ սեթեւեթելու, զուրկ չեք հումորի զգացումից, արտիստիկ եք, ակտիվ եւ էներգիայով լի: Չեք սիրում թույլ խառնվածքի տեր մարդկանց. մարդու մեջ գնահատում եք հումորի զգացումը:

«աաձձ».- Բացառիկ անձնավորություն եք՝ ինքնուրույն բնավորության տեր: Դուք արտիստիկ եք, մեղմ, ունեք հումորի զգացում եւ հակված եք սեթեւեթելու: Դժվարությամբ եք հարմարվում, բայց՝ հեշտությամբ մտնում շփումների մեջ:

«աձաա».- Դուք գործնական եք, համադրում եք տրամաբանությունը մեղմության հետ: Այս տիպը հաճախ համընկնում է կանանց՝ ստեղծելով «գործնական կնոջ» կերպար: Դանդաղ համակերպվող եւ զգուշավոր եք: Երբեք առճակատման չեք գնում, մարդկանց հետ հաշվենկատ եք, համբերատար:

«աձաձ».- Այս տիպը բացառիկ հանդիպողներից է. ընդ որում՝ բնորոշ է միայն կանանց: Եթե ձեր նշումները համընկել են այս տիպին, ուրեմն՝ դուք թույլ եք, անօգնական եւ արտաքին ազդեցությունների ենթակա:

«աձձա».- Դուք սիրում եք նոր տպավորություններ, ի վիճակի եք խույս տալ կոնֆլիկտներից, երբեմն անկայուն եք, շատ մեղմ եւ կարողանում եք տրամաբանորեն սեթեւեթել: Պարզ եք եւ համարձակ՝ շփումներում, ընդունակ եք փոխելու ձեր արտաքին տիպը:

«աձձձ».- Հազվադեպ հանդիպող տիպերից է: Դուք անկայուն եւ անկախ խառնվածք ունեք, առաջնորդվում եք միայն տրամաբանությամբ:

«ձաաա».- Հաճախ հանդիպող տիպ է՝ տարբեր պայմանների հարմարվող ընդունակությամբ: Զգացմունքային եք, ոչ այնքան հաստատակամ, որն արտահայտվում է հատկապես կյանքի ռազմավարական որոշումները կայացնելիս: Մեծապես ենթարկվում եք օտար ազդեցությունների, հեշտությամբ եք շփվում բոլոր մյուս տիպերի հետ. այս տիպին դասվող տղամարդիկ սակավ զգացմունքային են եւ հակված են ֆլեգմատիզմի:

«ձաաձ».- Հաստատակամ չեք, մեղմ եք, զգույշ՝ ազդեցությունների հանդեպ, զիջող եւ միամիտ: Նման եք «փոքրիկ թագուհու» եւ սիրում եք, երբ ձեզ յուրահատուկ են վերաբերվում:

«ձաձա».- «Ամենաուժեղ» տիպն է՝ դժվարությամբ համոզվող: Երբեմն կենտրոնանում եք երկրորդական նպատակների վրա: Ուժեղ անհատականություն եք, էներգիայով լի եւ կարողանում եք հաղթահարել դժվարությունները: Պահպանողական եք եւ չեք սիրում մանկամտությունը:

«ձաձձ».- Ուժեղ բնավորություն ունեք: Ընդունակ չեք համոզվելու, ներքուստ ագրեսիվ եք, որը շղարշում եք ձեր արտաքին մեղմությամբ ու զգայականությամբ:

«ձձաա».- Շատ ընկերասեր եւ պարզ մարդ եք: Ունեք տարբեր հետաքրքրություններ, ձեզ բնորոշ է նաեւ ցրվածությունը:

«ձձաձ».- Այս տիպին տղամարդիկ սովորաբար չեն պատկանում, իսկ մոտ 1%-ը հանդիպում է կանանց շրջանում. պարզամիտ եք, մեղմ, վստահող:

«ձձձա».- Ձեր բնութագրական հիմնական գիծը զգայականության եւ վճռականության միաձուլումն է: Դուք լի եք էներգիայով, թեթեւակի ցրված, ինչը երբեմն որոշումների չմտածված կայացման է հանգեցնում:

«ձձձձ».- Պահպանողական չեք, ունեք իրերին նորովի հայացք գցելու ունակություն: Գերզգացմունքային եք, էգոիստ, համառ: Չափից ավելի պաշտպանվելու բնազդը հաճախ հանգեցնում է ինքնամփոփության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել