Լրահոս
Օրվա լրահոսը

Կտան $18 միլիոնով պակաս

Հուլիս 11,2009 00:00

\"\"ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեն այսօր ընդունել է 2010 ֆիսկալ տարում արտասահմանյան օգնության հատկացման մասին օրինագիծը, որի շրջանակներում Հայաստանը կստանա $30 մլն, ինչը $18 մլն-ով քիչ է, քան նախորդ ֆինանսական տարում: Ինչպես «Մեդիամաքսին» հայտնել են Ամերիկայի հայկական համագումարում (ԱՀՀ), օրինագիծը նախատեսում է նաեւ $22 մլն-ի հատկացում Ադրբեջանին: Ի տարբերություն նախորդ տարիների, 2010 թվականին չի նախատեսվում օգնության տրամադրում Լեռնային Ղարաբաղին: ԱՀՀ-ի տվյալներով, կպահպանվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական օգնության հարաբերակցությունը: Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում հաստատվելուց հետո՝ օրինագիծը կուղարկվի ԱՄՆ-ի նախագահի ստորագրման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել