Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐԶՎՈՒՄ Է՝ ԿԱՐԴԱԼ ԳԻՏԻ

Հուլիս 11,2009 00:00

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը օրը  մի քանի գիրք է կարդում\’ Հայոց պատմություն, Ստեփանոս Օրբելյան, Բակունցի 2 հատորները: Այդ մասին երեկ նա ասել է «Ա1+»-ին, եւ ավելացրել, որ իր երեխաներին եւ նրանց ընկերներին սենյակ է հատկացրել. «Օրական 2 ժամ տղաներս իրենց ընկերների հետ պետք է գիրք կարդան»: Երեկ Սուրիկ Խաչատրյանը Ազգային գրադարանում էր: Նրա հովանավորությամբ լույս է տեսել Բակունցի 2 հատորյակ: Այս տարի լրանում է Ակսել Բակունցի ծննդյան 110-ամյակը: Մարզպետ  Սուրիկ Խաչատրյանը մեկենասության համար Ազգային գրադարանի կողմից ստացավ «Հակոբ Մեղապարտ» մեդալ: «Ասպետ-մարզպետ» էին դիմում  գրադարանում հավաքվածները Սյունիքի մարզպետին եւ փորձում ինչ-որ հարցի լուծում ստանալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել