Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր հնարավորություն՝ համայնքների համար

Հուլիս 15,2009 00:00

Ֆրանսիայի արտաքին գործերի եւ Եվրոպայի հարցերի նախարարության գլոբալիզացիայի, զարգացման եւ գործընկերության գլխավոր վարչությունը Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմիններին է տրամադրել «Ապակենտրոնացված համագործակցության նախագծերի բորսա» վիրտուալ շուկան, որի նպատակն է զարգացնել ֆրանսիական ՏԻՄ-երի համագործակցությունը հատկապես աշխարհագրական այն գոտիներում, որտեղ ֆրանսիական համայնքների ներկայությունն աննշան է կամ ընդհանրապես չկա։

«Ապակենտրոնացված համագործակցության նախագծերի բորսան» կայք է: Ըստ ֆրանսիացիների, այս նոր գործիքը հնարավորություն կընձեռի հետաքրքրված երկրների տեղական ինքնակառավարման մարմիններին, ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում (գործընկերություն տեղական ինքնակառավարման միավորների միջեւ), գործընկերության հայտ ներկայացնել զարգացման կոնկրետ նախագծի շուրջ։ Իհարկե, բորսայում նախագծերի գրանցումը չի ենթադրում ֆինանսավորում՝ Արտաքին գործերի եւ Եվրոպայի հարցերի նախարարության կողմից։ Սակայն սա հնարավորություն է համագործակցել ֆրանսիական եւ օտարերկրյա տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ կոնկրետ ծրագրերի շուրջ։

Ի դեպ, համայնքների մակարդակով համագործակցության փորձ Հայաստանն ու Ֆրանսիան ունեն: Ֆրանսիական Ռոհն Ալպ ռեգիոնի 12 համայնքներ համագործակցում են Հայաստանի 8 մարզերի հետ: Ռոհն Ալպի ռեգիոնալ ասամբլեան յուրաքանչյուր տարի իր բյուջեից 300 հազար եվրո է հատկացնում Հայաստանում կայուն ու ռեգիոնալ համաչափ զարգացման ծրագրերի ֆինանսավորման համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել