Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԳՆԱԺԱՄ՝ ԸՍՏ ՊԵՊԱՆՅԱՆԻ

Հուլիս 17,2009 00:00 Share

«Կգա մի պահ եւ արդեն ոչ մի հույս չի լինի, այլեւս ոչ մի «փուչիկ» քաղաքական գործիչ չի լինի ընդդիմադիր դաշտում: Մարդիկ կհասկանան, որ արդար եւ ազնիվ լինելը բավարար չէ ընդդիմադիր առաջնորդ լինելու ու հաղթանակ ապահովելու համար: Կհասկանան, որ եթե նույնիսկ անկեղծ ես, միեւնույն է՝ սա քո տեղը չէ, քո ասածները չեն աշխատի այս իրականությունում: Գալու է մի ժամանակ, որ բոլոր կուսակցությունները, բոլոր կառույցները, ասպարեզում երեւացող բոլոր գործիչները բարոյապես մեռնելու եւ հեղինակազրկվելու են»,- երեկ «Ուրբաթ» ակումբում քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը կրկին լրագրողներին հիշեցրեց դեռ 2007 թվականին արտահայտած իր մտքերը: Բանախոսն ասաց, որ ինքը մարգարե չէ, բայց իր կանխատեսումները իրականացել են. «Փորձում էի հասարակության ճիշտ ախտորոշումը տալ, ինձ չէին բավարարում ընդդիմության խոսքերը, թե ամեն ինչի մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է, որովհետեւ ես հիշում էի, որ երբ ընդդիմադիր առաջնորդը նախագահ էր, այն ժամանակվա ընդդիմությունն էլ ասում էր՝ մեղավորը Լեւոն Տեր- Պետրոսյանն է, եթե հեռանա՝ ամեն ինչ լավ կլինի»: Ա. Պեպանյանի կարծիքով՝ այսօրվա բոլոր քաղաքական կուսակցությունները «մեռած» են. «Իրենք նման են սխալ ախտորոշում ներկայացնող բժշկի եւ իբր փորձում են հասարակությանը առողջացնել, բայց քանի որ իրենց ախտորոշումը չի համապատասխանում իրականությանը, հասարակությանը բերում է վհատեցման ու խորը ճգնաժամի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031