Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻԿԱՆ» ԲԱՐՁՐԱՑԵԼ Է 2-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ

Հուլիս 17,2009 00:00 Share

Մերձմոսկովյան Օդինցովո քաղաքում դպրոցական թիմերի միջեւ ընթացող շախմատի միջազգային պատանեկան մրցաշարը հատել է հասարակածը:

Մեկնարկային տուրում անհաջողության մատնվելուց հետո Երեւանի թիվ 27 դպրոցի «Միկա» թիմը չի կորցրել մարտունակությունը: Ընդհակառակը, մեր պատանի շախմատիստներն աստիճանաբար ետ են բերել կորցրածը եւ չորս տուրից հետո 10 միավորով արդեն ընթանում են երկրորդ հորիզոնականում: Նրանք վաստակած ընդհանուր թիմային միավորներով զիջում են միայն իր հաշվարկում 13 միավոր գրանցած Կազանի թիվ 6 դպրոցի հավաքականին:

Մրցաշարում միանգամից երեք թիմեր յոթերորդ տուրից առաջ վաստակել են 9,5-ական միավոր եւ կրնկակոխ հետապնդում են առաջատարներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031