Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿՆԵԼ ԷԻՆ՝ ՍԽԱԼՆԵՐԸ ՉԿՐԿՆԵԼՈՒ

Հուլիս 17,2009 00:00

Երեկ, Երեւանի ժամանակով ժամը 11.45-ին, ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի անցած տարվա առաջնության բրոնզե մեդալակիր Կապանի «Գանձասարը» նորամուտն էր նշելու Եվրոպայի գավաթների խաղարկության մրցաշարերում: Գլխավոր մարզիչ Սլավա Գաբրիելյանի ղեկավարած թիմը Հոլանդիայի Բրեդա քաղաքում Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի մեկնարկային հանդիպումում հանդիպելու էր տեղի «ՆԱԿ Բրեդայի» հետ: Մեկնելուց առաջ գլխավոր մարզիչը հայտարարել էր, թե իրենք ամենայն լրջությամբ են նախապատրաստվում առաջիկա հանդիպմանը եւ աշխատելու են չկրկնել մեր մյուս թիմերի՝ «Միկայի» եւ «Բանանցի» սխալները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել