Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՄՆ-Ն ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՆՔԵՑԻՆ

Ապրիլ 09,2010 00:00

\"\"Երեկ Պրահայում ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Դմիտրի Մեդվեդեւն ու Բարաք Օբաման ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) կրճատման պայմանագիր են ստորագրել: Ինչպես փոխանցում է BBC-ին, այս նոր փաստաթուղթը գալու է փոխարինելու դեռեւս 1991թ.-ին ստորագրված համանման եւ 2002թ.-ին Մոսկվայում ստորագրված պայմանագրերին: Հերթական պայմանագրի գործողության ժամկետը 10 տարի է: Պայմանագրով նախատեսվում է, որ կողմերից յուրաքնաչյուրը պետք է կրճատի մինչեւ 1550 միավոր ռազմագլխիկ, ինչը գրեթե 30 տոկոսով ցածր է այն մակարդակից, որը գոյություն ուներ մինչեւ վերջերս:
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ՌՀՍ նոր պայմանագրի ստորագրման շուրջ բանակցություններ էին վարում 2009թ. ամռանից ի վեր, բայց համաձայնության էին եկել միայն անցյալ տարվա դեկտեմբերի 5-ին՝ ճիշտ այն ժամանակ, երբ նախկին պայմանագրի գործողության ժամկետն արդեն սպառվել էր: ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբբսը հայտարարել է, թե նոր պայմանագիրը «չափազանց կարեւոր քայլ է աշխարհում միջուկային սպառնալիքը նվազեցնելու ուղղությամբ» եւ հույս է հայտնել, որ երբ պայմանագիրը ներկայացվի վավերացման, սենատորները կհամոզվեն դրա՝ «մեր ազգային շահերին լիակատար համապատասխանության մեջ»:
Հիշեցնենք, որ ներկայումս ԱՄՆ-ն տիրապետում է մոտավորապես 2200 միջուկային լիցքերի, մինչդեռ Ռուսաստանն ունի մոտ 3000 ռազմագլխիկ:
Այդուհանդերձ, պաշտոնական Մոսկվան դեռ նախօրեին հայտարարել է, որ իրեն իրավունք է վերապահում հրաժարվել ՌՀՍ Պայմանագրից, եթե ԱՄՆ-ի ռազմավարական հակահրթիռային պաշտպանության ներուժը քանակապես եւ որակապես աճի այն աստիճանի, որը կարող է էապես ազդել ռուսական ռազմավարական միջուկային ուժերի արդյունավետության վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել