Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԼՈՒՐՋ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Մայիս 05,2010 00:00 Share

\"\"ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի սեղանի թենիսի պատանեկան հավաքականը գերազանց է հանդես եկել Բաթումում անցկացված այդ տարիքային խմբի միջազգային մրցաշարում, որին մասնակցել են նաեւ Վրաստանը (երկու թիմով), Թուրքիան եւ Կիպրոսը:
Թիմային պայքարի խմբային մրցաշարում մեր թենիսիստները 3:1 հաշվով առավելության են հասել Վրաստան-1-ի նկատմամբ, այնուհետեւ, 3:0 չոր հաշվով պարտության մատնելով Թուրքիայի իրենց հասակակիցներին (վիճակահանությունն այնպես է եղել, որ մերոնք Կիպրոսի հետ չեն խաղացել), մտել են եզրափակիչ, որտեղ էլ հաղթել են Վրաստանի երկրորդ հավաքականին ու նվաճել մրցաշարի հաղթողի կոչումը:
Անհատական պայքարում մեր թիմի առաջատար, հանրապետության պատանիների չեմպիոն Հարություն Հարությունյանը մրցակցությունից դուրս է եղել Վրաստանի, Թուրքիայի եւ Կիպրոսի ներկայացուցիչների հետ մրցակցությունում, որի շնորհիվ էլ բարձրացել է պատվո պատվանդանի առաջին աստիճան: Մեր հավաքականից եւս մեկ մարզիկ՝ Հարություն Ղոթանյանը, դարձել է անհատական պայքարի երրորդ մրցանակակիր:
Այսպիսով, Հայաստանի պատանի թենիսիստները Բաթումում ընդհանուր առմամբ նվաճել են երկու ոսկե եւ մեկ բրոնզե մեդալ, ինչը հուսադրում է, որ սեղանի թենիսը հանրապետությունում արթնանալու նշաններ է ցույց տալիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել