Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժի ֆիլմը լավագույններից է

Մայիս 11,2010 00:00

Սերժ Ավետիքյանի «Chienne d\’histoire» ֆիլմը, «Արմինֆոյի» փոխանցմամբ, հավակնում է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակի: Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են 1910 թվականին՝ Կոստանդնուպոլսում: Փողոցները հեղեղված են թափառական շներով, եւ նոր կառավարությունը որոշում է դրանց դուրս հանել քաղաքի սահմաններից՝ անմարդաբնակ կղզի:
Կաննի կինոփառատոնը կընթանա մայիսի 12-13-ը: 15-րոպեանոց «Chienne d\’histoire»-ից բացի, «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում «Ոսկե արմավենու» է հավակնում եւս 8 ֆիլմ՝ Իսրայելից, Բրազիլիայից, Ավստրալիայից, Շվեդիայից, Լատվիայից, Արգենտինայից, Կուբայից եւ Չիլիից: Սերժ Ավետիքյանը փառատոնում ներկայացնում է Ֆրանսիան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել