Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱԽՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

Մայիս 20,2010 00:00

\"\"Երեկ գիշերը, ժամը 23.50-ի սահմաններում, Բաղրամյան փողոցում, նախկին ԱՄՆ դեսպանատան դիմաց, բախվել են «Միցուբիշի» մակնիշի  99 ՍԼ 993, «Մերսեդես» մակնիշի 12 ՈՈ 002 եւ «Մերսեդես» մակնիշի 13 ՕՍ 983 համարանիշներով ավտոմեքենաները:
Վթարի արդյունքում հրդեհ էր բռնկվել երկու ավտոմեքենաներում: Շուրջ մեկուկես ժամ նշված տարածքը ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից վերցվեց հսկողության տակ: Նշված հատվածում դադարեցվեց երթեւեկությունը: Վթարի վայր ժամանեցին շտապօգնության, հրշեջ եւ փրկարար ծառայության աշխատակիցները:
4 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Մեր տեղեկություններով՝ վիրավորներից 2-ը տեղափոխվեցին վերակենդանացման բաժանմունք: Մեզ հայտնի դարձավ, որ վիրավորներից մեկը 67-ամյա Ռուբեն Հովսեփի Ավագյանն է, որը ինչ-որ համալսարանի ռեկտոր է: Մյուս վիրավորներն են 24-ամյա Դավիթ Խաչատրյանը, 29-ամյա Էմիլ Սլավիկի Սարգսյանը: Վերջինս մարզական մեկնաբան Սլավա Սարգսյանի որդին է: Վիրավորվել են նաեւ Արմեն Սեդրակյանը եւ Սեդրակ Եսայանը, վերջինս ի վիճակի է եղել տուն գնալու:  Վթարի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քննությունը վարում է Երեւան քաղաքի Քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների բաժինը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել