Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆոտոհիմնավորում

Մայիս 20,2010 00:00

\"\"Ըստ «Հայաստան» համահայկական հիմնադրամի, այս օտարալեզու՝ «Thank you Toronto» («Շնորհակալություն, Տորոնտո») պաստառով են Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղի նոր կառուցված դպրոցի մատույցներում մայիսի 7-ին դիմավորել Հիմնադրամի պատվիրակությանը: Դպրոցը կառուցվել է Տորոնտոյի հայ համայնքի եւ Լեռնային Ղարաբաղի կառավարության համաֆինանսավորմամբ:
Թե ինչու է հայը հային անգլերեն ողջունում, թե Սպիտակաշենում օտարալեզու պաստառով դրսեւորվող օտարամոլությունը ինչ ծավալներ ունի Ստեփանակերտում կամ Երեւանում, թե ուր կտանի այս օտարամոլությունը՝ թող մտածեն օտար լեզվով հանրակրթական դպրոցներ ունենալու կողմնակից նժդեհական-տարոնականները:
Մեզ համար այսօր արդեն պարզ է, որ եթե հանրակրթությունը դառնա օտար լեզվով, շատ ժամանակ չի պահանջվի, որ Արմենների, Աշոտների փոխարեն ունենանք Ռուդոլֆներ ու Ժոզեֆներ, հիմնադրամը կդառնա ֆաունդեյշն, դպրոցը՝ շկոլա, երեխան՝ բեյբի կամ մալիշ, հետո մեզանից հյուսիս լայնորեն տարածված մի լեզու կհավակնի դառնալ պետական, հետո՝ կդառնա պետական: Մի խոսքով, կավարտվի Հայաստանի ինքնիշխանությունը եւ կամբողջանա Հայաստանի ֆորպոստացումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել