Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԵՐ՝ ՀԱՄԲՈՒՅՐԻ ՄԱՍԻՆ

Հունիս 02,2010 00:00

Համբույրի խնդիրներով զբաղվել են շատ գիտնականներ:

1. 1981թ.-ից համբույրի բնույթով զբաղվում է ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կոմիտեն:

2. Ամերիկացի Ա. Ե. Վոլֆրամը Մինեսոտայից նույնիսկ համբույրի ռեկորդ է գրանցել: 8 ժամվա ընթացքում նա համբուրել է 8001 մարդու:

3. Կինոյում առաջին համբույրն արձանագրվել է 1886 թ. Թոմաս Էդիսոնի «Համբույր» ֆիլմում:

4. Մարդու շուրթերը հարյուրավոր անգամ զգայուն են մատների ծայրերից: Իսկական համբույրը պուլսը րոպեում հասցնում է 100 եւ ավելի զարկերի:

5. Անմեղ համբույրն այրում է 5 կալորիա: Մեծացնելով համբույրի ուժգնությունը՝ կարելի է այրել նույնիսկ 30 կալորիա: Մինչդեռ արագ քայլքի մեկ րոպեն այրում է ընդամենը 4-5 կալորիա:

6. Համբույրի ընթացքում մեկ մարդուց մյուսին փոխանցվում են 278 տարբեր մանրէներ: Բարեբախտաբար, դրանց 95 տոկոսը վտանգավոր չէ:

7. Դեպի Քայլաշ սարն ուխտագնացության ժամանակ բուդդիստը հողը համբուրում է ավելի քան 30 000 անգամ:

8. Յուրաքանչյուր 10-րդ պատանին սկսում է համբուրվել մինչեւ 10 տարին բոլորելը: 14 տարեկան դեռահասների 50 տոկոսն արդեն ծանոթ է կրքոտ համբույրին:

9. Կանանց մեջ համբուրվելու ցանկությունը սպանում են բերանի վատ հոտը, քրտնահոտը, տղամարդկանց կարճ դունչը:

10. Նախքան ամուսնանալը կանայք համբուրում են միջինը 7-9 տղամարդու:

11. Կենդանական աշխարհում մարդու համբույրին բոլորից շատ նման է շիմպանզեի համբույրը: Շուրթեր համբուրում են շները, ձիերը եւ այլն:

12. Հին Եգիպտոսում ոչինչ չգիտեին համբույրի մասին:

13. Միջնադարում, եթե իտալացի տղամարդը աղջկան համբուրեր մարդկանց մոտ, ապա պետք է անպայման ամուսնանար նրա հետ: Իսկ Նեապոլում դրսում համբուրվելու համար կարելի էր բանտ ընկնել, եւ եթե դա արվեր հոգեւոր ներկայացուցչի ներկայությամբ, ապա «հանցագործները» ենթարկվում էին մահապատժի:

14. 1979թ. Դեվիդ Բոուին ստեղծեց «լիպոգրաֆ» կոչվող սարքը, որը հանում էր շուրթերի հետքերը՝ անձի ճանաչման համար: Դրանից հետո ԱՄՆ-ում աճուրդի հանեցին հայտնի մարդկանց լիպոգրաֆները, եւ ողջ հասույթը տրամադրեցին երեխաների պաշտպանության ֆոնդին: Ցավոք սրտի, լիպոգրաֆը կիրառություն չգտավ քրեակատարողական հիմնարկներում:

15. Ճապոնիայում այլ մարդկանց ներկայությամբ համբուրվելն ընդունված չէ: Այդ պատճառով, հազիվ թե ճապոնական ֆիլմերում համբույրի տեսարան գտնեք:

16. Էսկիմոսները եւ պոլինեզիացիները չեն համբուրում շուրթերը, փոխարենը՝ հաճույքով միմյանց են քսում քթերը:

17. Մարդն ամբողջ կյանքի ընթացքում համբույրների վրա միջինը ծախսում է 2 շաբաթ:

18. Աֆրիկացիներն իրենց առաջնորդին հարգանքի տուրքը մատուցում են՝ համբուրելով գետինը, որի վրայով նա անցել է:

19. Համբույրի գործընթացի գիտական անվանումն է ֆիլեմատոլոգիա:

20. Հռոմեացիները միմյանց ողջունում էին՝ համբուրելով աչքերը, իսկ ռուսները համբուրում էին աչքերը՝ բաժանվելիս:

21. Համբույրների թվով (127) գերազանցում է «Դոն Ժուան» ֆիլմը:

22. Ամերիկայի Ինդիանա նահանգում մինչ օրս բեղավոր տղամարդիկ իրավունք չունեն համբուրել մարդ արարածի: Կոննեկտիկուտ նահանգում շերիֆը կարող է ձերբակալել անծանոթ մարդուն համբուրող «հանցագործին»:

23. Առավել շատ համբուրվում են Սուրբ Վալենտինի օրը, համբուրվողների 65 տոկոսը այդ ընթացքում գլուխները թեքում են դեպի աջ: Գլուխը որոշակի կողմ թեքելու սովորությունը ձեւավորվում է դեռ արգանդում:

24. Հնագույն կարգերով ապրող ցեղերի մոտ համարվում է, որ համբույրի միջոցով փոխանցվում է ուժը կամ հոգու մի մասը:

25. Իրական կրքոտ համբույրն ուղեղում առաջացնում է նույն քիմիական ռեակցիաները, որոնք առաջանում են օդապարիկով թռչելիս եւ ատրճանակով կրակելիս:

26. Երկար համբույրը կարգավորում է բերանի խոռոչի թթվայնությունը: Ուտելուց անմիջապես հետո համբուրվելը զգալիորեն նվազեցնում է կարիեսի վտանգը:

27. Աշխատանքի գնալուց առաջ իրենց կանանց համբուրող տղամարդկանց գործերն ընթանում են ավելի հաջողակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել