Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՉԱՏՐՅԱՆԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՆ ԱՄՓՈՓՎԵՑ

Հունիս 15,2010 00:00

Երեկ «Ա. Խաչատրյան» համերգասրահում կայացավ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի  մրցանակաբաշխությունն ու գալա համերգը: Ջութակահարների մրցույթի ժյուրին՝ նախագահությամբ պրոֆեսոր Էդուարդ Թադեւոսյանի, երկրորդ մրցանակ չի շնորհել: Առաջին մրցանակը կիսվել է Լիա Յակուպովայի (Ռուսաստան) եւ Յարոսլավ Նադրգիցկու (Լեհաստան) միջեւ: Ֆիլիպ Բրետը (Ավստրալիա) եւ Տիգրան Հարությունյանը (Հայաստան) արժանացել են երրորդ մրցանակի:
Թավջութակահարների մրցույթի ժյուրին էլ, պրոֆեսոր Մեդեա Աբրահամյանի նախագահությամբ, երրորդ մրցանակ չի շնորհել: Առաջին տեղը կիսել են Եվգենի Ռումյանցեւը (Ռուսաստան) եւ Լուկա Մագարիելոն (Իտալիա), իսկ երկրորդ հորիզոնականը՝ Սամուել Լուցկերը (Գերմանիա) եւ Հասմիկ Վարդանյանը (Հայաստան):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել