Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ի՞նչ կորոշի նախարարը

Հունիս 30,2010 00:00

\"\"Այս պահին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գիլան» արգելավայրում շինարարական աշխատանքները դադարեցված են՝ մինչ բոլոր փաստաթղթերը կուսումնասիրվեն: Սա բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի՝ մոտ 10 օր առաջ արած հայտարարությունն է: «Առավոտը» նախարարությունից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում են ուսումնասիրման աշխատանքները: Նախարարի մամլո քարտուղար Հասմիկ Մկրտչյանի փոխանցմամբ՝ «Առայժմ հանձնաժողով է ձեւավորվում, որտեղ կընդգրկվեն նախարարության մասնագետները, հ/կ-ներ եւ արգելոցի մասնագետները: Որից հետո նոր միայն կուսումնասիրեն, ապա միասին որոշում կկայացնեն»:

Հ. Մկրտչյանը վստահեցրեց, որ այդ ամբողջ գործընթացը մեկ ամիս էլ չի տեւի. հետագա զարգացումների մասին խոստացան տեղեկացնել:

Հիշեցնենք, որ կառավարությունը 2007-ին որոշում է կայացրել «Գիլան» արգելոցի կարգավիճակն իջեցնել՝ դարձնելով արգելավայր, որից հետո էլ թույլատրել այդ հատվածում շինարարություն իրականացնել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել