Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՐԲԱԶԱՆԸ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻՆ «ԱՆԳՈՐԾ» ՄՆԱԼ ՄԱՂԹԵՑ

Հուլիս 03,2010 00:00

   Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Դատախազության տոնի հետ կապված, երեկ ընդունելով ու օրհնելով մարզի դատախազության բոլոր աշխատակիցներին ու մարզում գրանցված տարբեր հանցագործությունների մասին զրուցելով, մաղթեց՝ Աստված տա անգործ մնաք:
Այնուհետ սրբազանը, օրինակ բերելով Գերմանիայի փորձը, պատմեց հետեւյալը. «Գերմանիայում մի մարդու որդի գիշերով անընդհատ խախտում էր երթեւեկության կանոնները, անցնում էր կարմիր լույսի տակով, երբ մի քանի անգամ խախտում է կանոնը ու հորը պատմում, հայրը հարցնում է. «Ինչու՞ ես խախտում»: Որդին պատասխանում է. «Որովհետեւ բոլորը քնած են», սակայն հայրը նախատում է. «Բոլորը քնած են, բայց օրենքը քնած չէ»: Սա է Գերմանիայի եւ մեր տարբերությունը, մենք էլ պիտի օրենքի հասնենք: Դատախազության նկատմամբ վստահությունը պետք է 100 տոկոսանոց լինի, եթե 99 տոկոս եղավ, դա վատ է»: Վերջում հոգեւոր առաջնորդը, առանձնահատուկ շեշտելով, որ լավ հարաբերությունների մեջ է գտնվում մարզի դատախազ Դավիթ Սարգսյանի հետ, ասաց. «Ինչպես ասում են՝ տա Աստված, որ մարդ կյանքում դատախազի ու բժշկի չհանդիպի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել