Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴԵՆ «B» ԽՄԲՈՒՄ ԵՆՔ

Հուլիս 03,2010 00:00

\"\"Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը երեկ Եվրոպայի առաջնության «C» դիվիզիոնի կիսաեզրափակիչ խաղում հանդիպեց Շոտլանդիայի ընտրանու հետ եւ 86:63 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ: Եզրափակչում մեր աղջիկների մրցակիցը լինելու է Մալթայի ուժեղ թիմը, որին, ինչպես երեկ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն ասաց. «Ձգտելու ենք անպայման հաղթել, չնայած շատ ուժեղ թիմ է»: Սակայն, անկախ այդ խաղում գրանցվելիք արդյունքից, Հայաստանի կանանց ազգային հավաքականն արդեն մեկ աստիճան բարձր՝ «B» խումբ է տեղափոխվել, ինչը արդեն լուրջ նվաճում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել