Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՂԱՍԻ ԱՂԱՍՅԱՆԸ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ

Հուլիս 03,2010 00:00

Տայպեում մեկնարկած ուսանող մարզիկների ծանրամարտի աշխարհի երկրորդ առաջնությունում Հայաստանը հանդես է գալիս երեք տղաներով: Ըստ առաջնության պաշտոնական կայքէջի, մեր երկրից առաջինը մրցահարթակ մտած 62 կգ քաշային Ռուբիկ Մամոյանը պոկում վարժությունում 140 կգ արդյունքով գերազանցել է բոլոր մրցակիցներին եւ ստանձնել առաջատարի դերը: Սակայն հրումում հայ ծանրորդը երեք անգամ ձախողել է մոտեցումները 140 կիլոգրամին եւ անմասն մնացել երկամարտում խաղարկված մեդալներից:
Գերազանց մրցելույթ է ունեցել 77 կգ քաշային Աղասի Աղասյանը, որը, մեր ունեցած տեղեկություններով՝ երկու մրցաձեւերում եւ երկամարտում բարձրացել է պատվո պատվանդանի հաղթողի աստիճանին: Սակայն երեկ երեկոյան առաջնության կայքէջում այս քաշային կարգի ներկայացուցիչների արդյունքները դեռ զետեղված չէին:
Վաղը Հայաստանի վերջին պատվիրակի՝ 94 կգ քաշային Վարդան Դավթյանի հերթն է, ում հետ եւս մեր մասնագետները հույսեր են կապում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031