Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՆՁ ՉԵՆ ՎՏԱՐԵԼ»

Հուլիս 07,2010 00:00 Share

Երեկ ՀՀ վարչական դատարանի դատավոր Ա. Ղազարյանին է դիմել թատերական գործիչ, սերիալներից հայտնի դերասան Գարեգին Շահվերդյանը: Նա տեղեկացնում է, որ մայիսի 14-ին բողոք է ներկայացրել ՀՀ վարչական դատարան, խնդրել է, որպեսզի վերացվի իրեն Արմավիրի մարզի Մերձավան գյուղի Այգեգործների թիվ 2 տնից վտարելու գործընթացը: Տան հետ կապված վեճը գտնվում էր Էջմիածնի դատարանում:
Հունիսի 3-ին Գ. Շահվերդյանը ստանում է ԴԱՀԿ ծառայության Էջմիածնի բաժանմունքի որոշումը՝ կատարողական վարույթը կարճելու մասին: Այնտեղ, ի դեպ, գրված էր, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի Այգեգործների թիվ 2 տնից վտարելու պահանջը փաստացի կատարվել է:
«Տեղեկացնում եմ Ձեզ, որ ինձ չեն վտարել: Ես ոչ մի փաստաթուղթ չեմ ստորագրել, տան բանալիներն ինձ մոտ են, իսկ իմ անձնական գույքը գտնվում է նշված տանը»,- ասում է Գ. Շահվերդյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել