Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԷԻՆ ԾԱՌԵՐԸ ՄՇԱԿԵԼԻՍ

Հուլիս 07,2010 00:00 Share

Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունից տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 2-ին այգեգործական նպատակներով «ռոդոնիլ գոլդեն» բուժանյութով ծառերը մշակելիս, թունավորվել եւ Եղեգնաձորի հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի բնակիչներ՝ 61-ամյա Միհրանուշ Վարդանյանը եւ 11-ամյա Սուրեն Հովհաննիսյանը: Ավելի ուշ տուժածները տեղափոխվել են Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Բժիշկների կողմից տուժածների վիճակը բնութագրվել է միջին ծանրության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել