Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ Թալինի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Արտենի գյուղի բնակիչ՝ 41-ամյա Վախթանգ Մարգարյանը: Նախնական տվյալներով՝ Վ. Մարգարյանին հուլիսի 1-ին օձ է խայթել. հարազատները փորձել են բուժել տնային պայմաններում, սակայն հաջորդ օրը տուժածի վիճակը վատթարացել է եւ որոշել են հոսպիտալացնել:


















































