Արմավիրի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Փշատավան գյուղի բնակիչ՝ 55-ամյա Մ. Ենգիբարյանի կողմից ապակե տարայով բենզին տեղափոխելիս տարան կոտրվել է:
Առաջացած հրդեհի պատճառով Մ. Ենգիբարյանը ստացել է այրվածքներ եւ տեղափոխվել Արմավիրի բժշկական կենտրոն, այնուհետեւ՝ Երեւանի ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն:
Ըստ բժիշկների՝ տուժածը ստացել է 2-3-րդ կարգի այրվածքներ. վիճակը գնահատվում է ծանր:


















































